Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի
SocietyՀայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում 2020 թ. 21 փոքր դպրոց կկառուցվի:
Այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Փոքր դպրոցների մեծ ծրագիր ունենք հաջորդ տարի: Այս տարի նախագծանախահաշվային աշխատանքներն արել ենք: Արդեն հաջորդ տարի 21 փոքր դպրոց կկառուցվի գյուղական համայնքներում»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ այսպիսի ծավալների աշխատանքն աննախադեպ է Հայաստանի կրթության ոլորտում: