«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը
ՀասարակությունԻնչպես գիտենք սույն թվականի օգոստոսի 19-ին ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ- ից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, սակայն ապարդյուն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի կարողացել գործուն միջոցներ կիրառել դեպքի առթիվ:
Պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը, որի արդյունքում տասնյակ ընկերությունների խոշորաքանակ ապրանքներ փչանում են:
Ինչպես հայտնի է դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարը, սակայն կրկին ապարդյուն, քանի որ չի տրվել խնդրի օպերատիվ լուծում:
Հրդեհը շարունակում է տարածվել՝ ընդգրկելով ողջ շենքը և պատճառելով միլլիոնավոր դոլլարների վնասներ: