Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 22–ին Դավթաշենի ռեստորաններից մեկի մոտ երեք անձի դանակահարության դեպքի մասին։

Մեր տեղեկություններով՝ Դավթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի խոհարարն ու մատուցողը միմյանց հետ վիճաբանել են պատվերն ուշացնելու հարցի շուրջ։ Վիճաբանությանը միջամտել են մյուս մատուցողները։ Արդեն հյուրանոցի բակում 30-ամյա Արկադի Ա–ն  իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել երեք աշխատակիցների, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց дիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով : Բժշկական կենտրոն տեղափոխված երեք անձինք ճանաչվել են տուժող:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ օգոստոսի 22-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 անձ՝  Երևանի բնակիչներ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, 24-ամյա Հակոբ Գևորգյանը և  Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թովմասյանը։ Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդները վնասվածքներ են ստացել ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan