Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման

ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխն օրերս մեկնել է սահման:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանց դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։

«Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում ենք ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին ասել է Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթել են և երդվել անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։ 

 

Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:

Հաջորդ օրը դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն է հայտնել անձնվիրաբար ծառայության համար:

Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ) Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Ի՞նչ կպատահի Հայաստանում միջուկային վթարի դեպքում. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել. «Հանգուցյալ ընկերս է տվել» Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք, նորից կպատերազմենք. Էրդողանի խորհրդական Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ Երկու կենտրոնների միավորման արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փորձագետ
website by Sargssyan