Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի:

Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկ տեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ:

Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի և երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջև, Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին:
Չեմ քննարկում, արդյոք ճիշտ է այդ որոշումը, թե սխալ: Իրենք են իշխանություն և պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար:

 

Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչու՞ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաև քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն և սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն:

Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասաելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին»: Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան հեռահար ու պետականները:

Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետևանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տուժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար՝ երկրի շահերը պաշտպանելու համար:

 

Խոսքս ավելի լուրջ և համակարգային հետևանքների մասին է՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ և այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլևս փողեր չի բերելու:

Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետևյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу»:

 

 
 

 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan