«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է
ОбществоԱԻՆ-ը տեղեկություն է տարածել, որ օգոստոսի 24-ին, ժամը 07:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է:
ԱԻՆ-ը նաև խոստացել է, որ այս մասին կտրվի նաև լրացուցիչ տեղեկություն:
Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել ԱԻՆ-ի կողմից «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքերում բռնկված հրդեհը մարելու համար: Թեև այս պահին դեռ տեղեկություններ չկան, թե ինչից էր հրդեհը բռնկվել, բայց առաջիկայում այդ հարցը ևս կպարզվի, որը նաև նոր հետևություններ անելու առիթ կդառնա թե՛ տնտեսվարողների և թե՛ հասարակության այն անդամների համար, ովքեր կարևորում են անվտանգությունը: