Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել է ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրգործ: Ոսղտիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են. ավտոմեքենան նրանն է, թե նա վաճառել է այլ անձի:

Միկրոավտոբուսում դրամապանակ էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը ԱԳ նախարար Մնացականյանը եւ Լիտվայի վարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ համաձայնագրի շրջանակում գործակցության շուրջ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներկայումս անորոշ վիճակ է. Լարիսա Ալավերդյան Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 80-ամյա տղամարդու դիակը Նախագահ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վիճաբանություն Կիեւյան փողոցում. տաքսու վարորդը բռունցքով հարվածել է գլխին եւ դանակով ծակել բազուկը Երեւանում բախվել են առանց համարանիշի մոպեդը եւ Hyundai-ն․ կա վիրավոր Պանամացի Ջոնսոնն ու իր եղբայրը երեւանյան հյուրանոցում կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները «Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է» Օսիպյան Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին Էտ հարեւանի պատմությունն է. հիմա վա՞տ է, որ Գյումրիում աշխուժություն է մտել, հետո էլ Վանաձորում կմտնի. Փաշինյան «Իմ քայլը» նիստ է հրավիրել. Օրակարգում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է (ուղիղ) Եղանակը Հայաստանում. որոշ շրջաններում եւ Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ. Փաշինյանը՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակման մասին Գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 90.5 տոկոսով
website by Sargssyan