Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով 10 է:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուշ երեկոյան նշել էր, որ հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը»:

Դեպքի վայրում էր նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նա դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։

Միկրոավտոբուսում դրամապանակ էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը ԱԳ նախարար Մնացականյանը եւ Լիտվայի վարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ համաձայնագրի շրջանակում գործակցության շուրջ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներկայումս անորոշ վիճակ է. Լարիսա Ալավերդյան Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 80-ամյա տղամարդու դիակը Նախագահ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վիճաբանություն Կիեւյան փողոցում. տաքսու վարորդը բռունցքով հարվածել է գլխին եւ դանակով ծակել բազուկը Երեւանում բախվել են առանց համարանիշի մոպեդը եւ Hyundai-ն․ կա վիրավոր Պանամացի Ջոնսոնն ու իր եղբայրը երեւանյան հյուրանոցում կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները «Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է» Օսիպյան Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին Էտ հարեւանի պատմությունն է. հիմա վա՞տ է, որ Գյումրիում աշխուժություն է մտել, հետո էլ Վանաձորում կմտնի. Փաշինյան «Իմ քայլը» նիստ է հրավիրել. Օրակարգում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է (ուղիղ) Եղանակը Հայաստանում. որոշ շրջաններում եւ Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ Կան թեկնածուներ, կքննարկեմ եւ որոշում կկայացնեմ. Փաշինյանը՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակման մասին Գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 90.5 տոկոսով
website by Sargssyan