Գյումրին նշում է քաղաքի տոնը․ տոնակատարության խորագիրը՝ «Վարպետների քաղաք»
ՀասարակությունԳյումրին այսօր՝ օգոստոսի 25-ին, նշում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։
ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Կվերաբացվի հիմնանորոգված Շիրազի փողոցը: Այստեղ գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը բաց կլինեն նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Քաղաքի տոնակատարությանը ներկա է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հյուրեր են լինելու նաև տարբեր երկրներից:
Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ:
Տոնական միջոցառումներով պայմանավորված վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչև ուշ գիշեր։ Մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին և 9:40-ին, իսկ վերադարձը Երևան 23:15-ին և 23:45-ին: