Թրամփը հաստատել է, որ «G7»-ի գագաթաժողովում Ռուսաստանի վերադարձի հարցը քննարկվել է

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր լրագրողների հետ կարճ զրույցում հաստատել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում քննարկվել է Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը, ասելով, թե ոմանք համաձայն էին իր հետ, ոմանք՝ ոչ: Հաղորդում է «Ազատությունը»։

 

Թրամփը կողմ է, որ Ռուսաստանը նորից միանա աշխարհի ամենազարգացած երկրների ակումբին, նշելով, որ դա «դրական և օգտակար» քայլ կլինի:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Նյու Յորքում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովին Ռուսաստանին հրավիրելը «լիովին հնարավոր է»: Այսօր նա նշել է, որ Ռուսաստանին վերաբերող քննարկումների արդյունքում որևէ որոշում չի ընդունվել: - «Այդ հարցը մենք քվեարկության չենք դրել»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթանում է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովը, օրակարգում՝ միջազգային առևտրի խնդիրներն են:

 

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը «Մեծ ութնյակից» դուրս մնաց 2014-ին՝ ուկրաինա-ռուսական պատերազմի և Ղրիմը բռնակցելու հետևանքով: 

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում էր․ նա ներկա է եղել համերգ-նախագծի նկարահանմանը (ֆոտո) Լենա Նազարյանը հրաժարական չի տա Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է
website by Sargssyan