Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Որոշեցինք, որ նոր Հայաստանում անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը. Փաշինյանը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը

Politics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։

 

Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Պետական այրեր, 
Հյուրեր,
«Քայլ դեպի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ,

երբ ծրագրի ամենասկզբում հնչում էր քոչարին, և դուք այդ երաժշտության ներքո քոչարի էիք պարում, ես մտածեցի, թե ինչ զարմանալի է, որ հազարամյա այդ երաժշտությունը և հազարամյա այդ պարն այսօր այստեղ հնչում են և պատկերվում են այդքան նորովի։ Այդ պարը երկար դարեր մենք պարում ենք, այդ պարը պարել են մեր նախնիները, այդ պարը պարել են մեր պապերը, այդ պարը պարում եք դուք, և այդ պարը չի հնանում. այդ պարն ամեն տարի հնչում է ավելի արդիական, այդ պարն ամեն տարվա հետ հնչում է ավելի հեռանկարային։

 

Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Ես ուզում եմ մի քանի նրբերանգ ներկայացնել այսօրվա մեր քննարկումից, որովհետև պատեհ է, որ հենց այս միջավայրում այդ երևույթը, այդ քննարկման բովանդակությունը ներկայացվի։ Այստեղ պատկերը կա. մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ՝ ունի նաև ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, և անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ։

Բայց, մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է, որ այսօրվա Հայաստանը, նոր Հայաստանը հիմնված լինի մեր ազգային ավանդույթների և արժեքների վրա։ Դրա համար մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարևորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը՝ մեր օջախը և այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում։ Մենք ուզում ենք այդ օջախի շուրջ ստեղծել մի միջավայր և տարածություն, որը մղում է անընդհատ ստեղծագործության, որը մղում է անընդհատ թռիչքի, դեպի առաջ, դեպի վեր։ Ընդհանրապես մեր միտքը, մեր հայացքը, մեր աշխարհայացքը որևէ ուղղությամբ չպետք է կաշկանդված և սահմանափակ լինի։ Եվ այդ է պատճառը, որ այսօր իմ աչքերում «Կարնո քոչարին» հնչեց և պատկերացավ նորովի, որովհետև դա հին քոչարին է, որովհետև դա նոր քոչարի է, որովհետև դա բխում է մեր արմատներից, և դա ձգտում է դեպի երազանքներ, որ մենք իրար հետ պետք է կերտենք։

 

Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետև Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, և այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը։ Այդ օջախի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը, և այո՜, Հայաստանի հողը պետք է թնդա ձեր, մեր քոչարու ներքո։ Եվ դա ազդանշանն է այն բանի, որ մենք իրար հետ վճռական ենք՝ կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի, որտեղ ազատությունը, օրինականությունը, եղբայրությունը, ժողովրդավարությունը, իրավունքը գերակայելու է և հիմնվելու է մեր ավանդույթների վրա։

 

Ինձ համար ապրել Հայաստանում ինչ-որ առումով նշանակում է նաև ապրել Հայաստանով, և մենք առաջին հերթին նաև հենց այս պետք է մեր գիտակցության մեջ ամրագրենք։ Այսօր այստեղ ներկաներից ոմանք ապրում են Հայաստանում, ոմանք չեն ապրում Հայաստանում, բայց, կարծում եմ, մեզ միավորող ամենակարևոր գործոնը պետք է լինի այն, որ մենք բոլորս, անկախ նրանից՝ ֆիզիկապես ապրում ենք Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ապրում ենք Հայաստանով, և դա է մեզ միավորում։

Ես ուզում եմ այս օրը, մեր հանդիպումը, այս միջոցառումը, այդ քոչարին համարել մեր մեջի Հայաստանի հաղթանակը։ Ես ուզում եմ համարել, որ այսօրվա մեր հանդիպումը և այս միջոցառումները՝ երկար տարիներ շարունակվող և դեռ շարունակվելիք, պիտի նշանակեն, որ մեր մեջի Հայաստանն ուժեղ է և անբեկանելի, և այն պիտի արտահայտվի նաև իրականության մեջ։ Հայաստանն այնպիսին է, ինչպիսին մենք նրան երազում ենք, որովհետև այսօրվա Հայաստանը մեր մտքերի, մեր երազանքների արտահայտությունն է։ Եվ ուրեմն մենք չպիտի վախենանք երազել ավելի լավ, ավելի ուժեղ ու հզոր Հայաստանի մասին։ Մենք չպիտի վախենանք և պետք է վճռական ու հաստատակամ լինենք՝ քայլել, գործել, ապրել այդ երազանքը կյանքի կոչելու վճռականությամբ։

 

Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա առիթով, որովհետև հավատում եմ, որ դա նոր ու երջանիկ, ազատ ու երջանիկ, հզոր ու երջանիկ Հայաստան ունենալու մեր միասնական, համազգային, համահայկական պայմանավորվածության, համահայկական որոշման արդյունքն է։ Ձեր քոչարին այդքան նորովի հնչում է, որովհետև արտահայտում է մեր վճռականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն։

Ես ձեզ, մեզ, բոլորիս տեսնում եմ որպես այդ ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացի։ Եվ ուրեմն, մենք բոլորս ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացիներ ենք, անկախ նրանից՝ ապրում ենք Հայաստանում, թե ոչ, որովհետև քաղաքացիության ամենակարևոր արգասիքը Հայաստանով ապրելն է։ Եվ ուրեմն, մենք ապրել ենք, ապրում ենք և պիտի ապրենք Հայաստանով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ապրում եք Հայաստանով»։

 

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության շրջանակում կազմակերպված համերգին։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal