Ինչո՞ւ մերժվեց «լեհական» համաժողովը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: «Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,երեկ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշված ֆորումի նպատակը բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է՝ ԵՄ անդամ և հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Թե ինչու է մերժվել հրավերը, անորոշ է մնում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե նույն ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 4-6-ը, Վլադիվոստոկում նախատեսվում է անցկացնել Արևել յան տնտեսական համաժողով, որն անցկացվում է ՌԴ նախաձեռնությամբ, ավելին՝ անձամբ ՌԴ նախագահ Պուտինը շատ է կարևորում այս ֆորումի նշանակությունը։ Նախատեսվում է, որ այս համաժողովին կմասնակցեն նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի կառավարական ու բիզնես շրջանակները, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին հրավիրել են վլադիվոստոկյան ֆորումին: Թե որքանով են կապված այս երկու իրադարձությունները, դեռևս պարզ չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում