Ստեփանակերտում թեկնածուներն իրենց չեզոք են պահում. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։
Արցախյան քաղաքական ուժերը ոչ այդքան բացահայտ, սակայն փորձում են ազդեցություն ունենալ սպասվող գործընթացների վրա, հատկապես դա նկատելի է Ստեփանակերտ քաղաքում։
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված թեկնածուները հիմնականում ապաքաղաքական դեմքեր են (առաջադրված է հինգ թեկնածու), «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջիններս փորձում են հնարավորինս զերծ մնալ տարբեր քաղաքական ուժերի ներգործություններից, որովհետև համարում են, որ այս պահին քաղաքական ուժերի հեղինակությունը, մեղմ ասած, բարձր չէ, և նրանց սատարումն ու աջակցությունը կարող է իրենց դեմ աշխատել
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում