Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ» Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»


Ճնշում դա­տա­րա­նի վրա՝ «ճնշում թույլչտա­լու» ան­վան տակ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Սահմանադրական դատարանը պետք է սկսեր գրավոր ընթացակարգով քննել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Վերջինս ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության մասին օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Միևնույն ժամանակ Քոչարյանի ներկայացուցիչը ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Սակայն նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 3-ը: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական տարբեր գործընթացներ են ընթանալու, հասկանալի է: Հասկանալի ու սպասել են նաև դատական գործընթացներին ուղեկցող տարբեր հավաքներն ու ակցիաները:

Եթե Քոչարյանի կողմնակիցների հավաքները ընկալելի են (անկախ որևէ մեկի վերաբերմունքից երկրորդ նախագահի կամ նրա կողմնակիցների հանդեպ), ապա այդպես էլ անհասկանալի են մնում իշխանության կազմակերպած «ընդդեմ» ակցիաները: 

Նաև այդպիսի գործողություններն են Քոչարյանի թիմի համար հիմքեր ստեղծում հայտարարելու, որ իշխանության վերին էշելոններում անձնական շահագրգռություն ունեն Քոչարյանին անազատության մեջ պահելու հարցում:

Մասնավորաբար վերջին օրերին իշխանական մի շարք քարոզիչներ տարածում են այսպիսի հայտարարություն. «Օգոստոսի 29ին, ժամը 09:30-ից սկսած, բոլորս մեկ մարդու պես հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի մոտ, թույլ չտալու համար Քոչարյանի վարձու ծաղրածուների կողմից դատարանի վրա որևէ ճնշման գործադրում: 

Այս պայքարը յուրաքանչյուրս պիտի մերը համարենք ու տանենք մինչև վերջ՝ մինչև հաղթական ավարտ, մինչև ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե: Սակայն դրան հասնելու համար հարկավոր է տևական ու անտրտունջ պայքար»:

Նշենք, որ տեքստն ինքնին տարակուսելի է մի քանի առումով: Նախ՝ ցանկացած հավաք ՍԴ շենքի մոտ ինքնին ճնշում է դատարանի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դա իրականացնում ու ինչ դրդապատճառներով:

Այսինքն, ստացվում է, որ ճնշում է գործադրվում «ճնշում թույլ չտալու» անվան տակ: Ի դեպ, ճնշում գործադրելու առաջին քայլն արել է հենց իշխանությունը, երբ վարչապետը կոչ արեց շրջափակել բոլոր դատարանների շենքերի մուտքերը:

Հաջորդը՝ ի՞նչ կապ ունի արդեն հիվանդություն դարձող « ժողովրդից գողացված բոլոր գումարների վերադարձ պետական բյուջե» ձևակերպումը կոնկրետ այսօր քննվող գործի հետ: 

Բացարձակապես ոչ մի: Նորից կրկնենք, որ խոսքը խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների, ինչպես նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրօրի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու մասին է։

Ըստ էության, նման ձևակերպումները փաստացի շղարշ են՝ մարդկանց «տոնուսը» բարձր պահելու համար:

Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ, թե՛ իրավաբաններին, թե՛ քաղաքագետներին լրջորեն անհանգստացնում է, քանզի իրավիճակը հաճախ պարզապես չի տեղավորվում օրենքի սահմաններում, ինչը կարող է ժամանակի ընթացքում հիմքեր ստեղծել ՄԻԵԴ նորանոր դիմումներ ուղարկելու համար:

Իսկ դրանց արդյունքում ի վերջո սասանվելու է մեր երկրի հեղինակությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան