Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է տնտեսական աճը երկնիշ թվի մոտեցնելուն ուղղված քայլերը

Economics

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ։

Տիգրան Խաչատրյանը քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է հետևյալը․

«Հարգելի նախարարներ, ներկաներ, դեսպաններ, գործընկերներ,

Մենք առաջնային պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր զարգանալ ավելի արագ, ինչպես փոխվել ՏՏ աշխարհում, որովհետև անվտանգ, ապահով Հայաստան ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղը ամրացնելու համար։ Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար։

Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է: Ունենք համեմատական, թե ինչպիսին է արտադրողականությունը տարբերվում գյուղատնտեսության կամ արդյունաբերության ճյուղերում, քիչ տարբերություններ կան, բայց մեծ պատկերը, ըստ էության, նույնն է։ Եվ սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և դրա կարևորությունը շատ մեծ է։ Ուզում եմ հատուկ նշել, որ  անկախ տնտեսության ոլորտներից՝ տեխոլոգիական փոփոխությունները դարձել են խիստ անհրաժեշտ, որովհետև տեխնոլոգիական միջոցները և կիրառվող տեխնոլոգիաներն են, որ հետո նաև մարդու գիտելիքներով և հմտություններով ուղեկցվելով պետք է ապահովեն արտադրողական տնտեսություն և մեր տեղը գտնեն աշխարհում։ Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։ Անհրաժեշտ է  այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում։

ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի այսօր և, ես կարծում եմ կլինի նաև վաղը՝ որպես մեր ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Մի քանի թվեր ասեմ, որ պարզ լինի, թե ինչու է այդպես։ Մենք ունենք մոտ 2 մլրդ 400 մլն դոլար 2018թ արդյունքներով, և եթե դրանից հանենք լեռնահանքային ոլորտը, ինչու եմ ասում հանենք, որովհետև եթե ունենք բարսայական ապրանք, շուկան կարևոր չէ։ Այսօր դրա գնորդը կարող են լինել եվրոպացիները, վաղը չինացիները, պահաջարկը շատ պայմանական է։ Մնացյալ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման կառուցվածքին նայելով՝ մենք պետք է հիշենք, որ առաջիկա տարիների մեր ապրանքային շուկան լինելու է ԵԱՏՄ-ի միասնական տարածքը։ Եթե ծառայությունների արտահանմանն ենք անդրադառնում, ունենք մոտ 2 մլրդի ծառայությունների արտահանում 2018 արդյունքներով։ Դրա մեջ 60 տոկոսն այն ծառայություններն են, որոնք կապակցված են դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների  հետ, և այդ 1մլրդ 200 մլն դոլար ստեղծվող արժեքը իր հերթին ավելի քան 45 տոկոսով ապահովում է Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների հաշվին։ Այստեղ կարևորը այն է, որ մենք վերջին տարիներին մենք ունենք էական դիվերսիֆիկացիա:

Խոսելով այս ամենի մասին՝ ես ուզում եմ չափազանց կարևորել բազմազանեցումը և՛ տնտեսության և՛ արտահանման և՛ շուկաների, արտահանման որպես ապրանքներ, տնտեսության՝ որպես արտադրող ոլորտներ, շուկաների՝ որպես մեր ապրանքների համար պահանջարկ ներկայացնող շուկաներ։

Ի՞նչ պետք է անենք Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում երկնիշ թվի մոտեցնելու համար։ Առանց դրա մենք չենք կարողանալու փոխել մեր մրցունակության ցուցանիշը և փոխել մեր տեղն աշխարհում։ Ինչպե՞ս պետք է դա անել։ Մենք առանձին քննարկում հանդիպում ունենք վաղը, որը նվիրված է լինելու այդ համագործակցությանը և հնարավոր եղանակներին։ Պարզ պատասխանն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքնատեսակները լավագույնս ձևով կարողանանք ներկայացնել արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ հանդիպումներ ենք ունենում արտադրողների հետ, 12 ոլորտ ենք առանձնացրել, որոնք արտադրական հնարավորություններ ունեն։ Դրանցից յուրաքանչյուրին այնպիսի աաջակցություն պետք է ցուցաբերենք, որ իրենք կարողանան ճիշտ ներկայանալ. նրանք  ունեն արտադրական էական ներուժ, և եթե որևէ տեղ իրենց գիտելիքները չեն բավարարում, պետք է օգնենք, որ լրացնեն, եթե որևէ տեղ իրենց կապերը չեն բավարարում, պետք է օգնենք, որ այդ կապերը ստեղծվեն, որովհետև արտադրական կազմակերպությունները շատ հետաքրքրիր օրգանական միավորում են, որտեղ համախմբված են տեխնոլոգիական գիտելիքներ, համագործակցություն, իրենց արտադրանքի և այդ ատրտադրանքի զարգացման  վերաբերյալ որոշակի պատկերացումներ։ Եթե դրանցից որևէ մեկի հետ ինչ որ բան է տեղի ունենում, դա վերականգնելը գրեթե հնարավոր չէ, կամ  շատ դժվար է։

Կա  երկու հիմնական ուղղություն դա անելու․ հայ արտադրողներ, որոնք ուզում են գալ Հայաստան և ունեն որոշակի արտադրանք,կամ ունեն այդ արտադրանքը Հայաստանում արտադրելու հնարավորություն, սակայն ունեն սահմանափակ գիտելիքներ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

Երկրորդ՝ Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման ավելի կարևոր հատվածում պիտի գտնենք այն ներդրողներին, անկախ սփյուքահայ լինելուց, ներդրողներ, ովքեր ունեն հետաքրքրություններ այլ շուկանեում. նրանց պետք է հուշել, թե ինչու  է իրենց համար ավելի շահավետ արտադրանք արտադրել Հայաստանում և ներկայացնել  այլ շուկաներում։ Չափազանց կարևոր է այդ ներդրողներին գտնելը և Հայաստան բերելը։

Մենք այդ աշխատանքը պետք է անենք միասին։ Կարելի է ունենալ վերլուծական խումբ, ձևավորել ուղղությունները և հստակեցնել այն թիրախային կազմակերպություններին և արտադրողներին, որոնց հետ պիտի երկխոսենք: Դուք պետք է մեզ օգնեք ձևավորել այդ հարթակները և ստեղծել համապատասխան կապեր։

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունից է կախված լինելու մեր հաջողությունը, պետք է միասին որոշենք ուղղությունները և շարունակենք համագործակցել»։  

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal