Երբ կիսամյակը ամենևին էլ վեց ամիս չէ. ինչի՞ հետ է համեմատում իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած իշխանություն պարբերաբար ներկայացնում է վիճակագրական տվյալներ, բնականաբար այնպիսիք, որոնք ձեռնտու են իշխանությանը, և ցույց են տալիս, թե ինչքան լավ են աշխատում իրենք:

Դեռ չենք խոսում վիճակագրական նկարչության մասին. դա բացարձակ «այլ օպերայից» է: Այդպես եղել է նախկին իշխանությունների օրոք, այդպես է հիմա, այդպես լինելու է նաև ապագայում: Սա բնական երևույթ է, ու այստեղ ո՛չ տարակուսելու, ո՛չ զարմանալու, ո՛չ էլ զայրանալու բան չկա: Խնդիրն այլ հարթությունում է:

Նախ՝ ներկա իշխանություններն այդ գործով զբաղված են գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հիմնական PR միջոցը, ոչ ավելի, ոչ պակաս, հենց վարչապետի ֆեյսբուքյան էջն է: Պարբերաբար հրապարակ են նետվում թվեր, որոնք թռիչքաձև աճի պատկեր են ստեղծում՝ ցույց տալով, որ «բան է փոխվել»: Սակայն դրա արդյունքում, ինչպես նախկինում, հիմա էլ ձևավորվում են տարբեր Հայաստաններ՝ իշխանությունների Հայաստան ու ժողովրդի Հայաստան:

Այդուամենայնիվ, նույնիսկ դա չէ այս պահին ամենաէականը, քանզի տեղեկատվական հոսքերի մատուցման առումով հասկանալի է, որ վարկանիշի գահավիժումը հնարավորինս կասեցնելու, հասարակությանը «թեժ» պահելու, հիասթափվածների բանակը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է նաև «թվաբանություն»: 

Հիմա՝ բուն խնդրի մասին: Վիճակագրության մեջ ընդունված է որևէ ժամանակահատված համեմատել նախորդ տարվա (նախորդ տարիների) համարժեք ժամանակահատվածի հետ:

Արտաքուստ այդպես է վարվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2019 թվականի առաջին վեց ամսվա տվյալները համադրում է անցած տարվա վեց ամիսների հետ: Արդյունքում մի շարք ցուցանիշներով իսկապես առկա է էական աճ, այդ թվում՝ թեկուզ թատրոն կամ թանգարան հաճախողների առումով: Բայց...

Հիմա հասկանանք, թե որքանով է 2018 թվականի առաջին վեց ամիսը իրականում հավասար... վեց ամսվա: Պարզվում է՝ միշտ չէ, որ վեցը հավասար է վեցի: Ի՞նչ վիճակում էր երկիրը անցած տարվա ապրիլ-մայիս (հունիսը՝ ձեզ նվեր) ամիսներին:

Ճիշտ է՝ ամբողջովին կաթվածահար՝ փակ ճանապարհներ, գործադուլներ, ցույցեր... Հիմա՝ այդ նույն երկու ամիսներին հնարավո՞ր էր թատրոնների ու թանգարանների համարժեք այցելություն, հնարավո՞ր էր տնտեսության համարժեք զարգացում:

Անշուշտ, հնարավոր չէր, ավելին՝ պարզապես անհնար էր: Ուրեմն, ստացվում է, որ ոլորտների մեծ մասի առումով անցած տարվա առաջին կիսամյակի պարագայում գործ ունենք ոչ թե վեց, այլ լավագույն դեպքում չորս ամսվա (էլի հունիսը՝ ձեզ նվեր) հետ: Այսինքն, վիճակագրական համեմատությունները կատարվում են այս տարվա վեց ամիսների և անցած տարվա 3-4 ամիսների միջև: 

Ընդունեք, որ համարժեք համեմատություններ չեն, ավելին՝ հօգուտ ներկա կառավարության չեն, քանզի եթե նույնիսկ մի քանի տոկոս աճ կա ինչ-որ ոլորտում, ապա ստացվում է, որ մասնավորաբար Կարեն Կարապետյանի կառավարությունն առավել արդյունավետ է աշխատել այդ երեք ամիսների ընթացքում ու բնականոն ընթացքի դեպքում կիսամյակային տվյալներն առավել տպավորիչ կարող էին լինել:

Սա այնքան էլ ուրախալի փաստ չէ նոր իշխանությունների համար: Ըստ այդմ, ստացվում է, որ վարչապետին «ուրախալի» համեմատական վիճակագրական տվյալներ ներկայացնողները և դրանք հրապարակել խորհուրդ տվողները պարզապես «արջի ծառայություն» են մատուցում Փաշինյանին և նրա ամբողջ թիմին:

Ավելին, ոչինչ չասող են լինելու նաև տարեկան արդյունքները, քանզի 2019 թվականի 12 ամիսները, ուզենք, թե չուզենք, համեմատվելու են 2018 թվականի 9-10 ամիսների հետ (ըստ էության, ավելի քիչ, բայց համարենք այսպես):

Ու այս պարագայում նույնիսկ որևէ ցուցանիշի 10 տոկոսանոց աճը հավասար կլինի 0-ի, ինչը նույնն է, թե փաստացի նվազում ենք ունեցել, եթե հաշվի առնենք, որ այլևս, ինչպես հավաստում են իշխանությունները, չկան «թալանչիները», «կոռուպցիոներները», «ստվերում գործողները», «բանակից գողացողները»:

Իսկ եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ առանձին ճյուղերում նույնիսկ նման համեմատության մեջ ենք անկում ունեցել, ապա պատկերն առավել պարզ կլինի: Թեպետ պատկերն, այսպես, թե այնպես, պարզ է բնակչության մեծամասնության համար, ովքեր պարզապես ուզում են, որ իրենց կյանքը գոնե այնքան տոկոսով բարելավվի, ինչքան դրական տոկոսներ ցույց է տալիս վարչապետը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ» Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը. «Փաստ» Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը». «Փաստ» Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը. «Փաստ» «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել». «Փաստ» Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս. «Փաստ» Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է. «Փաստ» Իս­պա­նա­կան ամոթ. «Փաստ» Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս
Հայտնի է մթերքը, որը հնարավորություն է տալիս դանդաղեցնել ծերացումը Մուտացիաներ, որոնք մարդկանց դարձնում են եզակի. աշխարհում չկա այնպիսի մարդ, ով չունենա մուտացիա. լուսանկարներ Գոհար Ավետիսյանը դուրս է գրվել ծննդատնից. փոքրիկին ու մայրիկին դիմավորել է երջանիկ հայրը. տեսանյութ Հորոսկոպի այս նշանը կարող է անվերադարձ այրել կամուրջները Դիանա Մխիթարյանը ցուցադրել է քիթը վիրահատությունից հետո. լուսանկար «Տոնի պակաս կա շատ, գոնե հագուստով ու գույներով տոնական դարձնենք առօրյան». Նազենի Հովհաննիսյան Կենդանակերպի 3 ամենաօրհնված նշանները, որոնց հովանավորում են Վերին ուժերը «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրոսյան Գրիշա Աղախանյանի կինը՝ Շողեր Թովմասյանը բիկինիով ցուցադրել է գեղեցիկ կառուցվածքը. լուսանկար «Ինչ լավ է, որ քեզ ունեմ»․ Լուսինե Թովմասյանի գեղեցիկ ու հուզիչ շնորհավորանքն ամուսնու ծննդյան օրվա առթիվ
website by Sargssyan