Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը օրակարգում է
ПолитикаԵրեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանք կիրառելու մասին դատական նիստը հետաձգվել է: Այն կշարունակվի այսօր, որից հետո կհստակեցվի, թե Խաչատրյանի հանդեպ ինչ որոշում կկայացնի դատարանը:
ՊԵԿ նախկին նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ գործը ծավալուն է, այդ պատճառով է դատական նիստը հետաձգվել: Նրա կարծիքով որոշման մասին դեռ վաղ է կանխատեսումներ անելը, քանի որ դեռևս բավական փաստարկներ ու հակափաստարկներ կան ներկայացնելու:
Պաշտպանը, չի մանրամասնել նաև, թե խափանման միջոց կալանքի փոխարեն ստրոագրություն չհեռանալու մասին որոշում կիրառելու համար իրենց կողմից կխաղարկվի՞ արդյոք Խաչատրյանի հիվանդ լինելու հանգամանքը, բայց, ինչպես երևում է, սկզբնական փուլում դատարանը նման ռիսկի չի գնա և, այնուամենայնիվ, կնախընտրի ավելի կոշտ որոշում կայացնել:
Ինչևէ, սպասենք դատարանի որոշմանը, որից պարզ կդառնա, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն: Այս պահին դեռևս չի մանրամասնվում նաև գործով անցնող այլ մանրամասներ, որն ավելի տեսանելի կդարձնեին, թե անկախացքումից հետո երկար տարիներ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանը բացի վառելիք և սերմացու բաշխելու մեջ ներգրավված լինելուց ուրիշ ինչ ձևով է կարողացել նման հսկայական չափերի հասնող հարստություն կուտակել:
Հուսանք նաև, որ ԱԱԾ բացահայտումները թույլ կտան ստանալ այն հարցի պատասխանը, թե 22 տարեկանում ինչպես են նրա և եղբոր որդիները Հայաստանում դարձել հաջողակ բիզնեսմեններ: Դա ևս շատ կարևոր բացահայտում կլինի և, վերջապես, լույս կսփռի շատերի համար անհայտ արագ հարստանալու և հաջողակ բիզնեսմեն դառնալու այսքան տարի մութ մնացած հարցերի վրա: