Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է. Փաշինյան

Politics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար:

«Շնորհավորում եմ այսօրվա երեկոյի կապակցությամբ, որովհետև սա լավ առիթ է խոսելու գիտելիքի և կրթության մասին: Հույս ունեմ՝ բոլորդ գիտեք և տեսնում եք, որ այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է: Ինչո՞ւ ենք այդքան կարևորում կրթությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ:

Կապն այնքանով է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել՝ առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և կրել պատասխանատվություն՝ կայացված այդ որոշումների համար:

 

Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ, իրականացնելու այդ որոշումները և կրելու այդ որոշումներից բխող պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, այսօր էլ Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին: Բայց մենք բոլորս, նաև այս դահլիճից, նաև այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը:

Ես հասկանում եմ, որ այսօր էլ շատ մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել, որ մենք, ահա, ունենք բարձրագույն կրթություն, բայց մեր կյանքի որակն այնքան էլ լավ չէ: Բայց ես ուզում եմ ասել նաև, որ կրթություն չի նշանակում դիպլոմ կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, և կրթությունը ոչ միայն դիպլոմն է, այլև այն մի գործընթաց է, մի պրոցես է, որ մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, դպրոցի ընթացքում, դպրոցից առաջ, դպրոցից հետո, համալսարանից առաջ և համալսարանից հետո, ընդհանրապես մեր ողջ կյանքում:

Մենք ուզում ենք, որ կրթությունը հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար լինի ազգային ապրելակերպ, լինի պետական ապրելակերպ, կրթությունը լինի բոլորիս ամենօրյա զբաղմունքը և բոլորս առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ամեն օրվա հետ մեր կրթական ցենզը պետք է ավելին լինի, քան նախորդ ամիս, ամեն շաբաթվա հետ պետք է ավելին լինի, քան նախորդ շաբաթ, ամեն տարվա հետ էլ բնականաբար ավելին, քան նախորդ տարի:

Ես մեծ վստահությամբ եմ խոսում այս թեմաներից այս լսարանում, որովհետև տեսնում եմ և կրթության ասպարեզում ձեր ունեցած նվաճումները խոսում են այն մասին, որ դուք հենց այսպիսի բանաձևով եք առաջնորդվում, հենց այսպիսի կարգախոսով եք առաջնորդվում: Շատ կարևոր է, որ այս միջոցառումը տեղի է ունենում այստեղ, ահա այսպիսի հանդիսավոր պայմաններում: Սա իհարկե առաջին հերթին գնահատանքի տուրք է ձեր ունեցած հաջողություններին կրթության ասպարեզում, բայց սա առավել ևս տուրք է կրթությանն ընդհանուր առմամբ, կրթություն ստանալու ձգտմանը ընդհանուր առմամբ:

Սա նաև վկայությունն է այն բանի, որ մեր կառավարությունն իր կարևորագույն անելիքներից մեկը համարում է այն, որ Յայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ և յուրաքանչյուր հասուն, տարիքով քաղաքացի իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա, որովհետև քանի դեռ մարդը կա, քանի դեռ մարդն ապրում է՝ կրթությունը պետք է դառնա նրա հիմնական և առանցքային անելիքը, նրա հիմնական և առանցքային զբաղմունքը:

2018-2019 թվականների ուսումնական տարվա հարգելի ոսկե մեդալակիրներ, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներ, «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներ, շնորհավորում եմ բոլորիդ ձեր ունեցած հաջողությունների համար, ձեր ունեցած հաջողությունների առիթով և հույս ունեմ, որ ձեր արդեն իսկ ունեցած հաջողությունները ձեզ մղում են, ձեզ ոգեշնչում են կրթության ոլորտում և ընդհանրապես իմացության, գիտելիքի և որ շատ կարևոր է՝ այդ գիտելիքները կյանքում կիրառելու, առավել մեծ հմտություններ ձեռք բերելու: Ես ձեզ և մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում, որովհետև Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է:

Ահա այսպես ենք մենք պատկերացում Հայաստանի Հանրապետությունը և դուք ահա ապացուցում եք, որ այդ պատկերացումն ամենևին էլ երևակայական չէ, այդ պատկերացումն իրական է և ահա դուք այստեղ նստած եք որպես Հայաստանի Հանրապետության ազատ, հպարտ և գիտելիքով լեցուն քաղաքացիներ»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցականներին հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ամփոփելով միջոցառումը, վարչապետը նշել է. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա գեղեցիկ և էներգիայով լի արարողությունը նոր էներգիա կտա կրթության ոլորտում նոր հաջողությունների հասնելու համար: Նրանք, ովքեր դեռ պետք է գնան ծառայության՝ մաղթում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ: Ամբողջ ուժով նվիրվեք կրթությանը, գիտությանը և ամբողջ ուժով նվիրվեք ձեր հմտությունները զարգացնելու գործին: Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ»:

2018-2019 ուսումնական տարում առաջադիմության մեդալի արժանացել են 84 շրջանավարտ, այդ թվում՝ Երևանից 1, Տավուշի մարզից 6, Սյունիքի մարզից 22, Արարատի մարզից 1, Արմավիրի մարզից 1, Գեղարքունիքի մարզից 3, Լոռու մարզից 3, Կոտայքի մարզից 17, Շիրակի մարզից 21, Արագածոտնի մարզից 7 և Վայոց Ձորից 2 աշակերտ: Մեդալակիր աշակերտների թիվը 2017-2018 ուստարում 28-ն է: Միջազգային առարկայական օլիմպիադաներում մեր դպրոցականները նվաճել են 17 մեդալ՝ այդ թվում՝ 4 արծաթ և 13 բրոնզ: Մեդալակիրներից 9-ը Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սովորողներ են, ովքեր նվաճել են 13 մեդալ (4 աշակերտ մեդալ ստացել է 2-ական առարկայից), 2-ը «Քվանտ» վարժարանի, 1-ը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի և 1-ը «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ:

«Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունն այս տարի բաղկացած է 45 սովորողից (48 մրցանակակիր, որոնցից երեքը կրկնակի մրցանակակիր են): Նրանցից երեքը՝ «Կենգուրու»-ի, վեցը՝ «Մեղու»-ի և մեկը «Ռուսական արջուկ»-ի բացարձակ հաղթողներն են, իսկ մնացածը՝ յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում այս երեք մրցույթներից լավագույն արդյունք արձանագրած աշակերտները:

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia