Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում


«Որ­պես­զի մենք իս­կա­պես հաս­նենք Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման նպա­տա­կին, բնա­կա­նա­բար, պետք է լի­նի ներ­քին մի­աս­նա­կա­նու­թյուն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանի ժամանակ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը: Ամիսներ անց տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ԼՂՀ բնակչության ավելի քան 99 %-ը քվեարկեց անկախության օգտին։

28 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրողությունը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի որակմամբ, միակ ճանապարհն էր, ըստ որի՝ Արցախի հայությունն ուներ իր ճակատագիրը որոշելու լիիրավ ազատություններն ու իրավունքները:

«Մենք ապացուցել ենք աշխարհին, որ Արցախի հայությունն այլևս չի հանդուրժում թուրքի լուծը հայի գլխին: Ինչպես դժվար էր պատմական նշանակությունն այն ժամանակ անտեսելը, այնպես էլ այն այսօր դժվար է նսեմացնելը:

Բոլոր, իբրև թե, հայրենասիրական խոսակցություններ տանողներին, հայտարարողներին, թե Արցախն անկախ հանրապետություն չէ, այլ՝ Հայաստանի մարզ, խորհուրդ կտայի ձայնները կտրել ու հանգիստ միանալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պայքարին»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ եթե այդ տարբերակը չընտրեն, ապա մյուս խորհուրդը այստեղից հեռանալը պետք է լինի:

28 տարիներից գալով մինչև մեր օրեր՝ քաղաքագետը հիշեցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի խոսքերը:

«Արցախից է սկսվում մեր ազգային զարթոնքը, մեր ճանապարհը պատմական հայրենիքի վերականգնման ուղղությամբ: Արցախն առաջին հատվածն է, որը մեր ողջ Մեծ Հայքի և օտար ազգերի կողմից զավթված այլ տարածքներն ազատագրելու ճանապարհն է հարթում: 

Մենք պետք է նախևառաջ սա հիշենք, ինչպես նաև հիշենք այն, որ բացի Արցախի ազատագրումից, ազատ, անկախ և միացյալ Հայք ունենալու կարգախոսն իրականություն դարձնելու համար որևէ այլ քայլ չի կատարվել: Արտաքին քաղաքական ոլորտում մեր հետագա բոլոր քայլերը պետք է դիտարկվեն հենց այդ կարգախոսի պրիզմայով: Մեր ընդհանուր պատմական վերամիավորման գործընթացը պետք է թափ ստանա և դառնա ավելի ու ավելի նպատակասլաց»,-ասաց նա՝ նշելով, որ պատահական չնշեց Վեհափառի խոսքը:

«Սա եկեղեցու խոսքն է, և բոլորը դա պետք է կատարեն, ոչ թե գնան ու օտար օրակարգեր պարտադրեն մեր քաղաքացիներին: Իսկ ով նման գործ է անում, պետք է հասկանալ, որ գործ ունենք կա՛մ ազգադավ մարդու, կա՛մ ազգադավ ուժերի հետ:

Մենք պետք է որոշենք մեր ընտրությունը: Աստված մեզ տվել է կյանք, որ մենք այն ապրենք ու մեր սերունդներին թողնենք անկախ, ազատ ու միացյալ Հայք, իսկ եթե այլասերվածների իրավունքներն ավելի կարևոր են, քան այդ կարգախոսը, ապա ազգի կործանման ճանապարհը բաց է: Ազգադավները պետք է օտարվեն մեր քաղաքացիներից: Եթե այս փուլում Ստամբուլ յան կոնվենցիա կոչվածները քննարկումներից դուրս են, չի նշանակում, որ այդ սպառնալիքներից ամբողջությամբ ազատվել ենք»,-նշեց Շաքարյանցը:

Քաղաքագետի համար զարմանալի չեն նաև «հայաստանցի-արցախցի» բաժանումները, այն քննարկումները, որոնք դաշտ են նետվում տարբեր ուղղություններով՝ երբեմն ստանալով սուր ու վտանգավոր բնույթ:

«Այդ խնդիրը մեծ է, բայց նոր չէ: Այն կար 1995-1996 թվականներից, երբ Լևոն ՏերՊետրոսյանը ազգի պառակտումն առաջին պլանում դրեց: Լևոնականներից է սկսվել ազգը բաժանելու ու պառակտելու շարժումը:

Ի՞նչ են հետապնդել՝ դժվարանում եմ ասել, համենայն դեպս, նպատակի երևացող մասը պառակտումն էր: Այսինքն, ներքին բաժանարար գծերը ոչ թե հիմա կամ 2008թ. մարտի 1-ին, այլ դեռ նշված ժամանակներից էին գծված: Դա վաղեմի ազգադավ գործ է, որի սկիզբը դրել են ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա մեր բնակչությունը պետք է միշտ հիշի:

Ու եթե այսօր այդ շարժումը նոր թափ է ստանում, ապա պարզ ու պրիմիտիվ հաշվարկ է՝ ով կրկնում ու շարունակում է ազգադավ գործը, «լևոնական» է: Ինչ ուզում են գրեն կուսակցության պիտակին, կարևոր չէ, յուրաքանչյուրին գործերով պետք է դատել»,-նկատում է քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցի խոսքով, այս հարցը մեր երկրի ու քաղաքացիների առջև ծառացած օրախնդիրներից մեկն է լինելու:

«Այսինքն, կա՛մ լռությամբ շարունակում ենք ենթարկվել դավաճանական կարգախոսներին ու գաղափարներին, կա՛մ՝ ոչ: Կա՛մ, կա՛մ, այստեղ այլընտրանք չկա:

Չկա մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ նման գաղափարի կրողներն ու ազգային գաղափարի կրողները կարող են միավորվել թշնամական գործընթացների շուրջ: Պետք է միավորվել միայն համընդհանուր ազգային գործի շուրջ»,ասաց նա՝ շեշտելով, որ չպետք է մոռանալ անցյալը, այն, որ դարեր շարունակ մեր հայրենիքի տարածքը տարբեր փորձարկումների դաշտ է եղել:

Սերգեյ Շաքարյանցը Արցախի հարցում և Արցախի միջազգային ճանաչման նպատակի իրագործման ճանապարհին կարևորում է գերմիասնականության անհրաժեշտությունը:

«Որպեսզի մենք իսկապես հասնենք Արցախի միջազգային ճանաչման նպատակին, բնականաբար, պետք է լինի ներքին միասնականություն: Պետք են նաև մեծ քայլեր արտաքին քաղաքական դաշտում:

Բայց, այդուհանդերձ, այս հարցում սովորական միասնականությունը քիչ է: Լինի իշխանություն, խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմություն, այս հարցում բոլորի կարծիքը միատարր պետք է լինի: Դիրքորոշումները ոչ մի ստորակետով չպետք է տարբերվեն, իսկ միասնականության փոխարեն գերմիասնականություն պետք է լինի:

Որքան էլ տնտեսության կամ ներքաղաքական հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենանք, այդ հարցում բոլորի կարծիքը մեկը պետք է լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հստակ պետք է հաշվարկել քայլերը:

Պետք է իմանալ՝ ում հետ ոնց աշխատել: Սա լուրջ աշխատանք է ենթադրում, որը կոչվում է պետության կառավարում: Սա ավելին է ենթադրում, քան գալ ու ասելը՝ կաշառակերություն չունենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան