Հայկ Մարությանը առաջնագիծ էր գնացել
ՔաղաքականԳնացինք առաջնագիծ, մարտական հենակետը պահող ստորաբաժանման հրամանատարը ծանոթացրեց վերջին տեխնիկական եւ ինժեներական նորամուծություններին, որ կատարվել են Պաշտպանության բանակի այս հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր զինվորներին ողջույններ փոխանցեցինք մայրաքաղաք Երեւանից, շնորհակալություն հայտնեցինք ծառայության համար, խոստացանք ամուր պահել տղաների թիկունքը և, նրանցից վարակված մարտական բարձր տրամադրությամբ, վերադարձանք Երեւան»,- գրել է նա։