Ինչ է կատարվում ՍԴ-ի ներսում և դրսում
ՔաղաքականOrer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ժամը 11.00-ին ՍԴ-ում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի սահմանադրականության հարցի քննությունը:
Քոչարյանի կողմնակիցները հույս ունեն, որ դատարանը հակասահմանադրական կճանաչի կալանավորման փաստը: Դատավորներն արդեն արդեն երկուցուկես ժամ է խորհրդակցական սենյակում քննում են հարցը, իսկ նիստը դեռ չի սկսվել:
Նշենք նաև, որ դատական նիստը բաց է, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Դատարանի բակում հավաքվել են Քոչարյանի աջակիցներ և ակտիվիստներ, որոնք դեմ են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը: Ժամանակ առ ժամանակ նրանց միջև կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, որին միջամտում են տարածքը հսկող ոստիկանները:
Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ եթե ՍԴ-ն կալանավորման որոշումը հակասահմանադրական համարի, ապա երկրորդ նախագահը պետք է անհապաղ ազատ արձակվի: