Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:

Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. մարտի 1-ին, Երեւանում: 1939 թ. ուսանել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ. Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946 թ.՝ Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ. Դոմբաեւի դասարանում:

1954 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաեւի դասարան), 1957 թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է հարմոնիա (1990 թվականից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ եւ կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի եւ նվագախմբի, ջութակի եւ նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի եւ նվագախմբի, թավջութակի եւ նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ եւ այլն:

1957 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 

1978-85 թթ. Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008 թ. եւ 2013 թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ:

1962 թ. «Լարային քառյակի» (1960 թ.) համար Մոսկվայում պարգեւատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:  

Գագիկ Հովունցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում: 

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձել է ավելի քան 650 կրակոց. Արցախի ՊՆ Հաջորդը դու ես. Ոստիկանության համազգեստով քաղաքացին սպառնո՞ւմ է Հրայր Թովմասյանին (լուսանկարներ) ԱԱԾ տնօրենն ու անձնակազմը ցավակցել են Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ Կոնգոյում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ եւ Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը (ուղիղ) Կոտրել են պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դին Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար) Աշոցքում գրանցել է եւս մեկ ստորգետնյա ցնցում. Այս անգամ 3 բալ ուժգնության Մեծ ցավ ապրեցի Գեորգի Կուտոյանի սպանության բոթը լսելուց. ՀՀ նախկին վարչապետ Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք Հարթաշեն-Տաշիր հատվածը փակ է. Սյունիքում մերկասառույց է Նաիրի Հունանյանն «ասելիք ունի». նամակ է հղել վարչապետին Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է Հարազատները Կուտոյանի մահվան մասին իմացել են մամուլից
Գուչիի հայ դեմքը կրկին Միլանում է, պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը (լուսանկարներ) «Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը Անհանգստանալու առիթ. եթե կոպերիդ վրա այսպիսի կոշտուկներ են հայտնվել, պետք է անհապաղ գործել… Ահա, թե ականջների ձևն ինչ կարող է պատմել ձեր անձի մասին Կույսերն այսօր կկայացնեն մի շարք կարևոր որոշումներ․ հունվարի 18-ի աստղագուշակ 3 ՕՏԱՐ կանայք, որոնց մասին միշտ կհիշի ՁԵՐ տղամարդը ԹԵՍՏ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կպատմի, թե ձեր մոտ ուղեղի ո՞ր կիսագունդն է ավելի զարգացած Կենդանակերպի այս երեք նշանների տակ ծնված կանայք համարվում են ամենալավը Ինչն է ստիպում նյարդայնանալ ու հունից դուրս գալ կենդանակերպի նշաններին, այս անգամ լիովին համամիտ եմ աստղերի հետ Տղամարդկանց վտանգավոր գծերն՝ ըստ Կենդանակերպի նշանների
website by Sargssyan