Երբ որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք, որ հետո դրա տակ չմնաք. Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
ՔաղաքականՄենք մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում, արդարադատության նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալի, որը նոր է նշանակվել, ու որին, այո, ես առաջին անգամ եմ տեսնում։ Այդ մասին այսօր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»–ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։
«Պարոն Գրիգորյան, նախ հանձնաժողովի նախագահն ինձ հարցրեց՝ կարող եք օրինակ բերել, ես պետաիրավականի տիրույթից օրինակ բերեցի ինչ–որ իշխանական մարմնի հետ կապված։ Եթե դուք ի նկատի ունեք, որ պետք է մարդկային գործոնով, կոնկրետ մարդկանցով, ապա մենք մարդ չենք վերահսկում, դուք դեռ չգիտեք, որ մենք պատգամավոր ենք ու մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում։ Ասում եք՝ դուք մարդ չեք ճանաչում։ Մենք մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում, արդարադատության նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալի, որը նոր է նշանակվել, ու որին, այո, ես առաջին անգամ եմ տեսնում։ Հա, ես առաջին անգամ եմ տեսնում, հա ինչ անենք, երկու ամիս առաջ էլ արձակուրդ է եղել, նիստ եք արե՞լ։ Հետեւաբար, երբ որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք, որ հետո դրա տակ չմնաք։ Նախագծի դեմ բան ունեք խոսացեք, թե չէ ասում է երկու ամիս է նշանակվել է՝ չեք ճանաչում։ Եւ ի՞նչ։ Էնքան մարդ ա նշանակվել։ Հա ինչ անենք, մեզ խփենք, որ չենք չանաչում»,– ասաց Մարուքյանը։