Պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները պարտադիր հրապարակվելու են. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրության ուժով ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:

Կառավարության համար սկզբունքային է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոցով կառավարման համակարգի թափանցիկության, մասնակցայնության և արդյունավետության ապահովումը։

Հաշվի առնելով այս ոլորտում քաղաքացիների բողոքները՝ ուսումնասիրել ենք պետական մարմինների կայքերում պաշտոնատար անձանց հետ կապ հաստատելու մասին առկա տեղեկատվությունը: Պարզվել է, որ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները, կամ դրանք թերի են։ Սա խնդրահարույց է, քանի որ արդյունքում տուժում է կառավարման համակարգի թափանցիկությունը, սահմանափակվում է պետական մարմինների հասանելիությունը, և դժվարանում է քաղաքացի-պետական մարմին հաղորդակցությունը։

 

Հանձնարարական եմ ուղարկել պետական գերատեսչություններին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 7-րդ հոդվածում ամրագրված տեղեկությունների մատչելիությունը ու հրապարակայնությունը, ներառյալ պետական մարմինների պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, պաշտոնների, աշխատանքի վայրի հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստի հասցեների հրապարակումն ապահովելու վերաբերյալ։ Պետական մարմիններին հանձնարարվել է նաև իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։

Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողը պետք է հասանելի լինի քաղաքացու համար։ Հանրային իշխանությունը պետք է ապահովի ու պաշտպանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքները»։

 

 

Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Սերժ Սարգսյանին «Տարբեր երկրներ մեկ տանիքի տակ»․ ցուցահանդես-վաճառք Երեւանում (ֆոտո/վիդեո) Լիճք գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Առնվազն 68 վիրավոր, տասնյակ ավերված տներ և մեքենաներ. ցնցումներ՝ Ալբանիայում (տեսանյութ) Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան
website by Sargssyan