2019թ.-ի հուլիսին գնաճը կազմել է 2.8 տոկոս. Հացը թանկացել է 5.5 տոկոսով, միսը՝ 3.1 տոկոսով, թռչնամիսը՝ 13,6 տոկոսով

2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, դրանից առաջ 2.8, ապրիլ ամսին 2,2 եւ այլն:

Հիշեցնենք, որ 2018թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2.5%։

Այսպիսով, սննդամթերքի համար 2019թ.-ի հուլիսին նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2.8%,  նախորդ ամսվա աճը եղել է  4.8 %: Մասնավորապես հացը թանկացել է  5.5 %-ով, ձուն՝ 38.9 %-ով, միսը՝  3.1 %, կարտոֆիլինը՝ 75.4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ եւ այլ ընտանի թռչուններ)` 13.6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3.6 %-ով ։

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%-ով։ Հագուստի, կոշիկի եւ տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6.2 % աճ։

Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.1 % աճ: Կապի, ինչպես նաեւ հանգստի եւ մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.5 % եւ 1.3%-ով։

Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորանների եւ հյուրանոցների ոլորտը՝ 1.1% եւ տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասով՝ 0.3% աճ։

 

Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Սերժ Սարգսյանին «Տարբեր երկրներ մեկ տանիքի տակ»․ ցուցահանդես-վաճառք Երեւանում (ֆոտո/վիդեո) Լիճք գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Առնվազն 68 վիրավոր, տասնյակ ավերված տներ և մեքենաներ. ցնցումներ՝ Ալբանիայում (տեսանյութ) Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան
website by Sargssyan