Կառավարությունում ընթանում է Փաշինյան Սեֆիլյան, Չուքասզյան հանդիպումը
ՔաղաքականԱյս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:
Հանդիպման օրակարգի մասին կողմերը չեն բարձրաձայնում: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է տեղեկությունը, բայցև նշել է, որ չգիտի, թե ինչ հարցեր են քննարկվելու:
Նա նաև հավելել է, որ հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություն կհաղորդվի ավարտից հետո։
«Սասնա ծռեր» կուսակցության մամլո քարտուղար Հերմինե Մկրտչյանը ևս տեղեկացրել է, որ հանդիպումից հետո տեղկություն կտրամադրեն, իսկ կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ Factor.am-ին տեղեկացրել է, որ կուսակցությունը վարչապետի հետ պարբերաբար հանդիպելու ցանկություն է հայտնել, իսկ թե այս հանդիպումն ինչ օրակագ ունի, կտեղեկացնեն ավելի ուշ։