Երկու տեսակի հատապտուղները իրենց մեջ պարունակում են արժեքավոր սննդարար նյութեր: Երկուսն էլ ցածր կալորիականությամբ են օժտված:
Բալի օգտակար հատկությունները`
Լավ է անդրադառնում սրտի աշխատանքի և անոթների վրա:
Նվազեցնում է թրոմբերի ի հայտ գալու հավանականություն:
Լավ է անդրադառնում արյան ճնշման վրա:
Օգնում է նյարդային համակարգին:
Նորմայի մեջ է պահում խոլեստերինի մակարդակը:
Այն բարելավում է մարսողությունը, աղիքների աշխատանքը, օգնում է փորկապին:
Դրական է ազդում եղունգների և մազերի վրա:
Խորհուրդ չի տրվում բալ ուտել այն մարդկանց, ովքեր մարսողության հետ խնդիրներ ունեն, ստամոքսի խոց ունեն: Այն կարող է վատ ազդեցություն ունենալ ատամների վրա, դրա համար բալ ուտելուց հետո խորհուրդ է տրվում բերանը առնվազն ջրով ողողել:
Ինչով է օգտակար կեռասը:
Այն խորհուրդ է տրվում ուտել երկաթի պակաս ունեցող մարդկանց, 100 գրամ հատապտղի մեջ կա 10 տոկոս երկաթ: Կեռաս պետք է ուտեն նրանք, ովքեր տառապում են մաշկաբանական հիվանդություններով: Դրանից պատրաստվող դիմակները պայքարում են բշտիկների դեմ: Կեռաս խորհուրդ չի տրվում ուտել այն մարդկանց, ովքեր քաշի ավելացման հետ խնդիրներ ունեն, ինչպես նաև` շաքարային դիաբետով տառապող մարդկանց:
Բացի այդ, այն չպետք է չարաշահվի այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են փորլուծությամբ:
Խորհուրդ է տրվում այս հատապտուղներից օրեկան օգտագործել 300 գրամ: