Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ա­ՐՅՈՒ­ՆԱՐ­ԲՈՒ ՄՐՋՅՈՒՆ­ՆԵՐ

Հազար ինը հարյուր յոթանասունմեկ թվականի հունիսի տասնյոթի առավոտը՝ բանաստեղծներից ո՞վ էր… ինձ զանգահարեց ու ասաց. «Պարույր Սևակը, ասում են, ավտովթարից մահացել է…»:

Ականջներիս մեջ ավազ մաղվեց՝ խուլ ղժժոց ընկավ: Ո՞վ էր զանգահարողը… Հիշեմ էլ՝ անունը չեմ տա: Առաջներում բոթաբերին գլխատում էին, ես՝ անունը չեմ տա: Չեմ տալու:

Իմ բնակության վայր Աջափնյակից ավտոբուս նստեցի՝ ականջներիս մեջ զնգացին Չարենցի երկու տողի խոսքերը. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա…»: Հասա Մարշալ Բաղրամյան պողոտա 3՝ Գրողների տուն՝ Հայաստանի գրողների միություն, որը ժամանակին իր շարքերից հեռացրել էր Չարենցին՝ այդպիսով համաձայնություն տալով, որ ապա բանտում դեղազրկությամբ սպանեն, վտարել էր Բակունցին...

Հունիսի տասնյոթին, Պարույր Սևակի մահվան բոթն առնելով, ինչո՞ւ հիշեցի Չարենցի եղերական վախճանը, Բակունցի սրտակեղեք գնդակահարությունը… Աներկբա է իմ պատասխանը իմ հարցին՝ մեծերը նման լինելով իրենց ապրած կյանքով, առավել քան նման են լինում իրենց վերապահված մահով… Երբ փաստացի ապացույցները դեռևս ի հայտ չեն՝ չկան, մարդու հոգու զգացողությունը և սրտի վկայությունը անսխալական ապացույցներ են: 

Իզուր չէ, որ իմ ժողովրդի խոսքի մեջ հազարամյակներից եկած մի այսպիսի արտահայտություն կա՝ «սիրտս վկայում է…»: Այդ օրը սիրտս վկայում էր, որ ավտոաղետը ոչ թե պատահական էր, այլ՝ պարտադրված, իսկ հիմա վկայում է ոչ թե սիրտս, այլ նորին համառություն ապացույցը:

Իրավապահներ, քննիչներ և պետանվտանգության ծպտյալներ կային, որոնք ինձ նման «դեպքի վայրում» հայտնվածների աչքերին եղած կասկածանքի ապակե փայլփլանքները ցրելու համար բացատրություններ էին տալիս, թե վթարն ինչպես է եղել, և գլխավոր մեղավորն ինքը՝ ավտոմեքենա վարող Պարույր Սևակն է՝ իր անփորձությամբ:

Ես նայում էի ոչ թե նրանց պղնձագույն աչքերին, այլ նրանց դեղին ուսադիրներին զետեղված պղնձե աստղերին, որոնք արևից շլացուցիչ պսպղում էին ու աչք ծակում: Վթարավայրի խանձված խոտերին ու փշերին և ցրիվ ընկած մամռոտ որձաքարերին տեղ-տեղ լերդած արյան սև պուտեր ու բծեր կային, որոնցից շատերը նման էին կամ նմանեցրի կեռված հարցական նշանների: Աչքս ընկավ՝ կռացած մի կին հավաքում էր արյունոտված որձաքարերը և դնում պայուսակը:

Չիմացա ինչպես մութն ընկավ՝ գիշերը դարձավ կեսգիշեր, մեկիկ-մեկիկ մարեցին գյուղի տների լույսերը, միայն Պարույր Սևակի հոր տան լույսերը վառ մնացին… Գիշերվա խավար լռության մեջ անաստղ երկնքի գմբեթին մի ամպ որոտաց:

Պատի տակ դրված իշոտնուկին կողքիս նստած Ռաֆիկ Կարապետյանը ձեռքս ափի մեջ առնելով՝ ասաց. «Գնանք, մեր տանը քնիր…»:

Կայծակը զարկեց… Ռաֆիկի պատուհանից տեսա՝ Ուրցասարի կատարի սև ամպին հրե մի մկրատ դիպավ՝ երկու կես արեց, կայծակի շողարձակումից մթնած ապակիները կուրացուցիչ կարմրեցին, և իմ ննջող աչքերի մեջ մրմուռ ընկավ… Ես բռունցքներովս աչքերս տրորեցի և ելա նստեցի անկողնուս մեջ, որ նայեմ տեսնեմ հաջորդ կայծակը և դրանից հետո մյուս կայծակները…

Կայծակներ նայեմ, նայեմ կայծակներին, որոնք իրենց ծուռումուռ գծագրությամբ նման են իրար, ինչպես նույն մարդու ստորագրությունները տարբեր թղթերի վրա նման են իրար… Եվ ինձուինձ ասի.

«Կայծակներն էլ Բարձրյալի ստորագրություններն են երկնքի կամարին… Երևի Երկնավորը իր ցասումնալից որոտներով է կարդում մեղավոր աշխարհին ուղղված իր պատժավճիռները և կայծակներով ստորագրում ՝ հաստատում…»:

Ով գիտե՝ այդպե՞ս է: Բայց ես այդ գիշեր կամեցա և հավատացի, որ այդպես է:

Առաջին իսկ կայծակորոտին տանը կից գոմից հորթի մղմղուն մի բառաչ լսեցի, որ այնքան բարակ էր, կթվար՝ գառան մայուն է: Նորածին հորթ է,- մտքումս ասացի,- երևի մի քանի օրական, առաջին անգամ ն է երկնքի որոտ լսում… Իմ հորթ, իմ հորթուկ, դեռ հորթանոցում ես, դեռ թելերի հանգույցներին շարված մատղաշ սեզերով ու ծաղիկներով են աչքերդ կապում, դեռ ինչ փշոտ արոտներ են քեզ քշելու, դեռ ինչ որոտներ կլսես այս չարի աշխարհում, այս չար աշխարհում, իսկ կգա մի օր, մի վերջին օր կգա, մի վաղ առավոտ՝ արևը չծագած քեզ գոմից կհանեն՝ կացինը գլխիդ կիջեցնեն, դանակը բկիդ կդնեն,- այդպիսին է այս աշխարհը: 

Եվ ոչ միայն անասուններիդ նկատմամբ են մարդիկ այդպես դժնի դաժան դժոխաբար վարվում, այլև իրար, իրար, իրար… Իրենց եղբայրների նկատմամբ ևս, բա, իմ հորթուկ եղբայր,- այս է աշխարհը, այսպիսին է աշխարհը, այնպես որ, կայծակի զարկից մի՛ վախենա, դու վախեցիր քո պարանոցը շոյող ձեռքից՝ շոյելուց հետո սուր խանչալն է առաջ ու ետ անելու կոկորդիդ, և հորդող արյան մեջ, ահա, անհաշիվ մրջյուններ են մրջնալող տալիս, տեսել եմ, պատահում է մորթ անելու տեղում մրջնաբներ են լինում…

Արյան մեջ ընկած, արյուն տեսած մրջյունները՝ այդ աշխատասեր ու բարի միջատները, ասում են՝ բնույթով փոխվում են և սկսում են իրար հոշոտել… Այդպե՞ս է, թե՞ ուղղակի իմ երևակայությունը ծայրահեղորեն պայծառացավ այս պահին…

Եվ ասում են՝ այս արյունազօծ արյունարբուներն իրենց հատիչ ծնոտներով երկու կես են անում պատահած մյուս բոլոր մրջյուններին, և ահա ծայր է առնում մի մրջնակուլ մրջնապատերազմ, որ տևում է երեք դար, մինչև որ տեղի ունենա բազմաստիճան սերնդափոխություն…

Է~յ, ձեզ եմ ասում. արյուն մի՛ թափեք մրջնաբների վրա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ԱՂԴԱՄ

(ԱՂԻ ԱՐՁԱՆՆԵՐ)

Օրվա բոլոր ժամերն այստեղ համր են,

Ու արձագանք ունի ամեն շշուկ.

Իմաստները՝ ուրիշ, խորհուրդները այլ են,

Ջնջված է և' ներկան, և' ապագան անշուշտ:

 

Մոլախոտերն այստեղ մագլցում են տանիք,

Քամիներն իսկ այստեղ շշուկով են խոսում.

Անթարթ հայացքները օձ ու կարիճների

Ուղիներ են գծում փողոցների փոշում:

Քաղաքից դուրս - աղի արձանների բազմություններ չկան,

Քաղաքը լքվել է առանց ետ նայողի,

Ուրվականի նման փողոցները հսկող անտեր

շներ չկան,

Ու կատուներ չկան, որ մեռելներ ուտեն այս 

գիշերվա ժամին:

Օրվա բոլոր ժամերն այստեղ համր են,

Ու համրանում է մարդ անել ու անուղի...

Սա ոչ Տրոյան է, ոչ Անին է ավեր,

ոչ էլ Հիրոսիման,

ՄԱՐՏԱԿՈՉ

Սահմաններդ սեղմվում են հետզհետե,

Տեր իմ Աստված, այս նահանջը ու՞ր է տանում.

Գոտի կապիր ու զենքդ առ, այր ես եթե,

Ուշանում ենք, հապաղելու ժամ չի մնում:

Կխռովի մեր երազի հողը մեզնից

Կայլակերպվի, կայլալուծվի օտար գրկում:

Մեր որդիքը կարծես թե չեն ծնվում մեզնից,

Հեծիր քո ձին, եթե այր ես ու հայկազուն:

Յուրյանց զենքն է սահմանները քաջաց համար

Եվ մեր ոգին պիտի արդեն սահման քաշի...

Եթե ունես հիշողություն, զենքերդ ա'ռ

Ու ձի հեծիր, ուշ է արդեն, մի սպասիր:

Մենք ժամանակ չենք ժառանգել հապաղելու

(Մոլորյալ է մոռացության մշուշը մառ).

Մեզ չեն թողել ոչ մի թիզ հող` նահանջելու,

Ուշ է, հեծիր նժույգդ ու զենքերդ առ:

ՇԱԿԱԼՆԵՐԸ

Արծիվներն են մեռնում ծերպերի մեջ ժայռի

Ու տնքոցը նրանց ոչ ոք չի լսելու,

Առյուծներն են մեռնում ավազներում կարմիր,

Եւ փղերն են մեռնում ջունգլիներում:

Ձագերն առյուծների շակալներն են տանում,

Նրանց հոծ ոհմակին ոչինչ չի դիմանա,

Ու մահ չկա նրանց` մեռնում են ու հառնում,

Թե որտեղ են մեռնում`ոչ ոք չի իմանա:

Արծիվներն են մեռնում ծերպերի մեջ ժայռի

Շակալներն են ցնկնում ժայռերի տակ,

Շակալներն են ցնկնում ջունգլիներում վայրի

Ավազներում կարմիր և հյուսիսում ճերմակ:

Շակալներ են ցնկնում մեր ուղեղում անգամ

Որտեղ չկա արդեն ոչ մի մռունչ ահեղ,

Որտեղ չկա արդեն ոչ մի սլացք - անկում

Ու փղերի հանդարտ, իմաստաբեռ քայլեր:

Շակալներ են վազում մեր հոգու մեջ հիմա,

Ու ոռնոց է, ինչ էլ փորձես արտաբերել

Շակալներն են ցնկնում ճամփաներում ամա

Քաղաքներում թափուր և գյուղերում ավեր:

ՄԱՀՎԱՆ ԿԻՐԱԿԻ. ՎԱՀԱՆ ԹԱՄԱՐՅԱՆԻՆ

Անձնասպանության ճանապարհը հարթ է.

Վիհ են գագաթները` շրջված հիմքից.

Մեղքը ալիք-ալիք, կուտակ-կուտակ բարդվել,

Իսկ մեղավոր չկա - դեռ էն գլխից:

Եվ բառերի ոսկի, և սեպագիր էջեր,

Անօթևան կանայք ու մենակյաց մի այր:

Այս ամենը, Վահան, արդեն շրջված էջ էր,

Ու վաղուց էր եկել ժամը` մտնել քարայր:

Խելոք բաներ ասելն ավելորդ է արդեն,

Անհեթեթ է փնտրել իմաստը նախնական։

Ճակատագրի կառքը ծննդից էր մեկնել,

Ու հայտնի էին ձիեր ու կառապան:

Բախտի կլոր քարը գագաթին է թվում,

Բայց պարզվում է` վիհ է գագաթը բաղձալի.

Սիզիփոսի նման` էլ չես ելնում,

Զի անմիտ է կյանքը ու ձանձրալի:

Տատասկներում ծնված ձույլ հասկերն են խեղվել.

Լավ կլինի, եղբայր, մահից անդին:

Կյանքը արարչության վեց օրերն են եղել,

Ու մահվամբ է օծված մեր կիրակին:

 

 

 

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից