«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրավիճակն այս խնդրի առնչությամբ կարող է մնալ լարված. Անի Սամսոնյանը՝ «բունտի» մասին
Քաղաքական«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին 3-րդ եւ 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետեւ այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետեւանքով այրվել է ՔԿՀ-ի խոտածածկ տարածք, բարեբախտաբար, հրդեհը մարել են ԱԻՆ աշխատակիցները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Հիշեցնեմ, որ այս անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը, ըստ այդմ՝ կալանավորները որոշել են «բունտ» անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»»,–նշեց նա:
Զրույցի ընթացքում մենք նաեւ տեղեկացանք, որ իրավիճակն այս խնդրի առնչությամբ կարող է մնալ լարված, այդ իսկ պատճառով ՔԿՀ-ներում ավելի զգոն են, պատրաստ են ցանկացած նման իրավիճակում կարգավորել վիճակը»,- նշեց նա: