2 բնակարան, 200 եվրո ու աշխատավարձից գոյացած եկամուտ. Վիետնամում ՀՀ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կոժոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է երկու բնակարան, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունների չափը կազմել է 20500 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 200 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարն էլ կազմել է 3 461 079 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Վահրամ Կոժոյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել այս տարվա մայիսին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում