Գործադիրը քննարկում է 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հարցը
ԲլոգՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:
Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին, և խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է: