Օպերային թատրոնում կրկին անհանգիստ է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ սկսված ինտրիգները, նույնիսկ, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի  պաշտոնից հեռանալուց հետո չի դադարում: Բալետի արտիստների կյանքը շարունակում է լարված մնալ, ինչն ազդում է ստեղծագործական կյանքի վրա:

Հիմա էլ նրանք պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը խոսելով դժգոհության պատճառների մասին, նշել է, որ թատրոնի ղեկավարը վատ է իրեն պահում, բոլորին արհամարհում է, ինչ ուզում անում է և փաստացի բոլոր փորձերը տապալվում են:

«Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրել, միկրոֆոնը վերցնում է և ուզում է միանձնյա ղեկավարել, իսկ ես սխալներ եմ տեսնում, բայց չեմ կարող բարձրաձայն գոռալ, որ դերասանները լսեն»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար արտիստները դիմել են Գրիգորյանին, Օրբելյանին: Նույնիսկ մշակույթի նախարարությանն են դիմել, բայց որևէ արդյունքի չեն հասել: Արտիստները տարակուսած են, թե ինչպես կարող էին Արմեն Գրիգորյանին նշանակել թատրոնի ղեկավար, եթե նա տարրական շատ հարցերի մասին անգամ նվազագույն պատկերացում չունի։

Ասուլիսի մասնակից ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանն էլ տեղեկացրել է, որ Օպերայի ներկայիս տնօրեն Արմեն Գրիգորյանը խորեոգրաֆիկ քոլեջից հեռացվել է երեխա ծեծելու համար: Եվ այդ ամենն իմանալով ինչպե՞ս են նրան ղեկավար պաշտոն վստահել, զարմանում են մասնագետները և ահազանգում, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաև, որ շատ ներկայացումներ չկայանան:

 

Արմինե Գրիգորյան

Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ) Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Ի՞նչ կպատահի Հայաստանում միջուկային վթարի դեպքում. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել. «Հանգուցյալ ընկերս է տվել» Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք, նորից կպատերազմենք. Էրդողանի խորհրդական Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ
website by Sargssyan