Գեղարքունիքում բախվել են ԿԱՄԱԶ-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին
ОбществоԳեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս քաղաքի սկզբամասում բախվել են ԿԱՄԱԶ մակնիշի 14 ԼՕ 495 համարանիշի և Opel մակնիշի 35 CM 580 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ն էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին: