Բախվել են անհատ ձեռներեցի Infiniti-ն եւ ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ը. Կա 6 վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են Նար-Դոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի վարած Infiniti մակնիշի եւ Երեւան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Ա. Ֆրանգյանը, նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 29-ամյա Ա. Առաքելյանը, 24-ամյա Ս. Գրիգորյանը, ինչպես նաեւ «Ինֆինիտիի» ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 34-ամյա Լ. Աստրյանը, 34-ամյա Ա. Ոսկանյանը, 39-ամյա Մ. Միրզոյանն ու 26-ամյա Մ. Հարութունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննություն իրականացնող հերթապահ խումբը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Պետրոսյանցը անհատ ձեռներեց է, իսկ Հ. Ֆրանգյանը ծառայում է ՀՀ ոստիկաւնության N զորամասում, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է: