Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականին
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականին Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավոր:)»,–գրել է նա եւ կից լուսանկար հրապարակել։
Նշենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստների փառահեղ հաղթանակով՝ 4։2։