Դաշնակցությունը մերժեց «Սասնա ծռերին»
ՔաղաքականՍեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արցախում հետաքրքիր դեպք է գրանցվել, որին արժե ուշադրություն դարձնել, քանի որ այն կարող է հետաքրքրի զարգացումների սկիզբ դառնալ:
Խնդիրն այն է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի համայնքապետի ընտրություններին մասնակցում էր նախկին համայնքապետ «Սասնա ծռեր» կուսակցության Արցախի համակարգող Գեղամ Գրիգորյանը, որը նախկինում Արցախի ՀՅԴ անդամ է եղել, բայց հետագայում հեռացվել կուսակցությունից:
Այս ընտրությունների ժամանակ նա առաջադրված միակ թեկնածուն էր, սակայն դա ամենևին էլ չի կաշխանդել ընտրողներին մերժելու նրա թեկնածությունը: Ընտրությունների արդյունքենրը ցույց տվեցին, որ Բերքաձոր համայնքի բնակիչների միայն 23-ն են «կողմ» քվեարկել Գրիգորյանին, իսկ 60 ընտրող «դեմ» է եղել նրա թեկնածությանը: Արդյունքում ձայների բավական մեծ հարաբերակցությամբ գործող համայնքապետը չի ընտրվել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ առաջադրված միակ թեկնածուն մերժվել է, իսկ համայնքապետի աթոռը մնացել է թափուր:
Չի բացառվում, որ Արցախի ՀՅԴ-ն սրանով փորձել է ցույց տալ, որ ուղղակի չի ներում իր շարքերից հեռացված անդամին, քանի որ Գրիգորյանին առաջին անգամ համայնքապետ ընտրվելու հարցում մեծ ներդնում է ունեցել դաշնակցությունը: Ուստի, այս ընտրությունների ժամանակ, կուսակցությունը կրկին փորձել է գործով ցույց տալ, որ Բերքաձորում դեռևս իրենք են որոշում կայացնողները:
Սառա Մինասյան