Տղե՛րք, բա ո՞ւր ա 700 մլն-ի ներդրումը
BlogՇիրազ Խաչատրյանը ֆբ իր էջում https://www.facebook.com/shiraz.khachatryan/posts/2460245187422163 գրել է․ «2019թ-ի ապրիլին ոմն Ղարիբյան եղբայրներ խոստացել էին ՀՀ-ում 700 մլն դոլարի ներդրում կատարել։ Կայծակնային արագությամբ սփյուռքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյանները սկսեցին տարածել էդ «ֆանտաստիկ» տեղեկությունը, իսկ իշխանամերձ լրատվամիջոցները՝ շրջանառել լուրերը։
Բայց ոնց հասկանում եմ, հլա որ ձեն-ձուն չկա։ Հը տղերք, ինչ եղավ՞, արդեն կես տարի անցել է, ոչ մի նորություն՞։ Բառացի ասում էին, թե Նոր Հայաստանում կոռուպցիան, մենաշնորհներն ու «քրեաօլիգարխիկ» համակարգը վերացել են, և դրա արդյունքում ներդրողներ հերթի կկանգնեն մեր երկրում գումար ներդնելու համար: Իսկ հիմա ստացվում է, որ ռեալ ներդրումային առաջարկներին չենք կարողանում ընթացք տալ, որ մի հատ էլ օտարերկրյա այլ ներդրողներ հետաքրքրվեն Հայաստանով:
Որքան տեղյակ եմ, վերոնշյալ գործարար եղբայրները իրենց ներդումային ծրագիրը նաև Ազգային ժողովում ու Սփյուռքի նախարարությունում են ներկայացրել, կարո՞ղ եմ հարցնել, ինչո՞ւ արագ ընթացք չի տրվել այդ ծրագրերի արագ իրականացմանը, թե՞ դա հերթական շոու ներկայացումն էր, որ «հեղափոխության» մեկամյակի կապակցությամբ կերակրեցիք հասարակությանը»։