Բակո Սահակյանն ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ եւս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների եւ Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:

Ուզում եմ նաեւ ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:

Այս ընտրությունները դարձան եւս մեկ կարեւոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»:

«Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». Փաշինյան Դոլարն ու եվրոն էժանացել են Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է այդ հնարավորություններին վերաբերող շնորհանդեսը Նոր Նորքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. մեկը կին է «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Սինգապուրի իշխանությունները կարանտինը խախտողներին կպատժեն ազատազրկմամբ ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Ավստրալիան 1,3 մլն դոլար է նվիրաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարին 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ «Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ» «Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն․ «Փաստ» «Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ» Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է․ «Փաստ» Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու․ «Փաստ» «Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»․ «Փաստ»
website by Sargssyan