Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին
ՔաղաքականՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու եւ հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի: