Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը


Խնդրում եմ՝ աղոթեք, որ իմ որդին շուտ կազդուրվի․ 6-րդ հարկից ընկած 2-ամյա փոքրիկի մայր (տեսանյութ)

Հասարակություն

Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել:

 

«Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը շատ ակտիվ վարվել էր, երեխան արհեստական շնչառության սարքին էր միացված և հզոր բուժման շնորհիվ հաջողվեց կենսական գործառույթները քայլ առ քայլ վերականգնել»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Քայլ առ քայլ. բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը՝ փոքրիկի կյանքը փրկելու համար: Արվինն արդեն շնչում է ինքնուրույնաբար, ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ:

«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- նշում է Արվինի մայրը:

 

Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:

«Ես այս քաղաքում առաջին անգամ եմ, և սա իմ առաջին փորձությունն է: Հենց առաջին օրն այս դեպքը պատահեց մեր երեխային, նա ընկավ և այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես օտար քաղաքում եմ, ես չեմ ճանաչում ոչ ոքի, ես հուսահատ եմ, իմ որդին մահանում է, ես չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշում է Արվինի մայրը:
Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքը զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից: Փոքրիկի բուժման ողջ ծախսն ստանձնել էր Երևանի քաղաքապետարանը:

«Մեջք-մեջքի մեզ հետ էին բոլոր հարցերում, և մենք շատ ուժեղ հույս ստացանք ու չորս օրվա մեջ մեր տղան արդեն աչքերը բացեց, մեզ ճանաչում է, և դա բավականին մեծ ուրախություն էր մեզ համար: Հիվանդանոցում մեր երեխայի հետ վարվել են այնպես, ինչպես իրենց որդու հետ կվարվեին»,- պատմում է երեխայի հայրը՝ Արթին Վիքսոմը:
«Բոլորն ականջիս շշնջում էին՝ դուք ապահով տեղում եք, ձեր որդին ապահով ձեռքերում է, բոլորը սիրում են ձեզ և նրանք այստեղ են, որ ձեզ օգնեն, և հաջորդ օրը ես հասկացա, թե որքան ընկերասեր են նրանք, կախարդական է ամեն ինչ, հրաշք է: Ես կարծում եմ, որ Աստված ցանկացավ, որ ես լինեմ այստեղ, սա իմ հարազատ քաղաքն է, ես հարգում եմ և երախտապարտ եմ բոլորին»,- նշում է երեխայի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:

 

«Առաջին վայրկյանից Երևանի քաղաքապետարանը լրջագույնս ուշադրության կենտրոնում է պահել այս խնդիրը, և ես հայտարարում եմ, որ այս երեխայի բուժումն ամբողջովին երեխայի ծնողների համար իրականացվելու է անվճար. Երևանի քաղաքապետարանը հոգացել է բոլոր ծախսերը»,- ասում է Նիկոլայ Դալլաքյանը:

Փոքրիկի վիճակն այսօր դեռ գնահատվում է ծանր, բայց՝ կայուն: Տղան բժիշկների խիստ հսկողության ներքո է:
«Փորձությունները կմնան անցյալում, փոխարենը Արվինն իր հետ կտանի հայրենիքի անսահման սերը՝ հնարավորություն տալով զգալ հայկական արմատների ուժը»,- ասում է տիկին Վիքսոմը։

 

«Ես ուղղակի խնդրում եմ՝ աղոթեք մեզ համար, որ մենք լինենք պաշտպանված ու իմ որդին շուտ կազդուրվի»,- նշում է Արվինի մայրը:

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ