Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Որոշները դեռ չեն տարբերակում պետություն, պետականություն և իշխանություն հասկացությունները. Միքայել Սողոմոնյան

Interview

Արցախից հնչող մտահոգությունները և քաղաքական վերադասավորումները հետաքրքիր զարգացումներ են խոստանում: Օրերս Արցախի նախկին անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բավականին ուշագրավ, միևնույն ժամանակ նաև, կոշտ հայտարարություններ արեց ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող երկու կազմակերպությունների մասով:

Հիշեցնենք, որ Բալասանյանի թեկնածությունը առաջադրելու ցանկություն էր հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը սակայն միչ օրս համագումար չի հրավիրել և չի հաստատել իր մտադրությունը:

Այս և այլ հարցերի մասին է Orer.am-ի զրույցը «Արդարություն» կուսակցության համանախագահ Միքայել Սողոմոնյանի հետ:

- Օրերս Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ չի բացառվում չմասնակցի Արցախի նախագահի ընտրություններին: Հնարավո՞ր է, որ կուսակցությունն այլ թեկնածուի առաջադրի:

- Կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է 2020 թվականի և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններին: Արդեն տևական ժամանակ է, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը համագործակցում է պետական, քաղաքական և ռազմական գործիչ Վիտալի Բալասանյանի հետ:

Այդ ընթացքում ճշտելով նրա վերաբերմունքը և տեսակետները Արցախում կատարվող երևույթների նկատմամբ, երկրի կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու, օրինականություն և արդարություն հաստատելու նրա լուրջ մտադրությունները, չի բացառվում, որ մենք մեր արտահերթ համագումարում քննարկենք Վ. Բալասանյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

Իհարկե, չի բացառվում նաև, որ մինչ այդ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում մեզ միանան նաև այլ քաղաքական կուսակցություններ: Սակայն, այս ամենը է՛լ ավելի կհստակեցվի արտահերթ համագումար անցկացնելու նախաշեմին, որը նախատեսվում է աշնան վերջին:

- Այսինքն, Բալասանյանի՝ նախագահի թեկնածու չառաջադրվելու վարկածը այնքան էլ իրատեսակն չէ: Իսկ ի՞նչ կասեք, Արցախի հերոսի ՀՀ վարչապետի և հայաստանյան երկու ընկերությունների կողմից Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու մասին հնչեցրած բավականին կոշտ հայտարարության մասին:

- Վ. Բալասանյանի հայտարարությունները պատկանում են քաղաքական գործիչ Վ. Բալասանյանին; Այսօր Արցախում կան բազմաթիվ մտահոգիչ թեմաներ, որոնց անդրադարձել է Վ. Բալասանյանը, որոնք մեզ նույնպես մտահոգում են, և մենք ևս կիսում ենք Վ. Բալասանյանի մտահոգությունները:

Նա կանգնած լինելով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումների և նվաճումների ակունքներում, ով պատկառելի վաստակ ունի մեր հաղթանակներում, իրավունք ունի նաև իր տեսլականն ունենալ մեր հայրենիքի անվտանգության, նրա հետագա զարգացման և հզորացման վերաբերյալ: Ու, եթե վաստակ ունեցող մարդը մտահոգվում է պետության ներկայով և ապագայով, ապա դա չի նշանակում, որ նա պաշտպանում է նախկին կամ ներկա իշխանություններին, կամ անհատներին:

Կարծում եմ այստեղ թյուրըմբռնում կա, քանի, որ որոշները դեռ չեն տարբերակում պետություն, պետականություն և իշխանություն հասկացությունները: Ի վերջո չմոռանանք, որ նրա կյանքի մի նշանակալի՝ հետպատերազմական հատվածը, հենց հագեցած էր հանուն առաջընթացի պայքարով: Մարդկանց մոտ դեռ թարմ են հիշողություններն այն դժվարին ժամանակների մասին, երբ հանուն առաջընթացի, հանուն արդարության պայքարելու քիչ թե շատ վճռականություն ունեցողները միավորվել էին հենց նրա շուրջ:

- Խոսքը, մասնավորապես, ի՞նչ մտահոգությունների մասին է:

- Արցախում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մեր կուսակցությունը անրադարձել է առանձին հայտարարությամբ: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակն ընտրական գործընթացների անաչառության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է և դրանց հիման վրա եզրակացության կազմումը, որը մենք շատ ենք կարևորում:

Չափազանց կարևոր է, որ դիտորդական առաքելությունը լինի չեզոք և անկողմնակալ, չլինի պատվիրված որոշ սոցհարցումների նման, զերծ մնա ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելուց և հանրությանը տրամադրի օբյեկտիվ տեղեկություններ ընտրությունների մասին:

- Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող երկու կազմակերպություններն էլ բազմիցս մասնակցել են հայաստանյան ընտրություններին և ապացուցել են, որ միանգամայն անկողմնակալ են, որևէ կուսակցության, հատկապես՝ իշխող, չեն սատարում: Ինչո՞ւ Արցախում նման մտավախություն է առաջացել:

- Անցած տարիներին, արցախյան ընտրությունները, դրական առումով, էապես տարբերվում էին զուգահեռաբար անցկացվող հայաստանյան ընտրություններից, և դա փաստել են շատ փորձագետներ և դիտորդներ: Հետևաբար, Արցախում ընտրական գործընթացների բավարար չափով կայացվածությունը, ինչպես նաև դրանց՝ թեկուզ և դրական միջամտություն ցուցաբերելու ցանկություն, պատրաստակամություն ունեցողների գաղափարական մոտեցումները և գեներալի՝ զուտ ազգային արժեքների հետ անհամադրելիությունը հենց բերում են Բալասանյանին նման դիրքորոշման ու ձևակերպումների:

Ընտրությունների անկողմնակալ և արդյունավետ դիտարկման համար լրջագույն վտանգ են ներկայացնում քաղաքականապես շահագրգիռ կամ, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելությունները, ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային: Որպես կանոն՝ այսպիսի դիտորդների ներկայությունը տեղամասերում մեծ մասամբ կրում է ձևական բնույթ, իսկ հայտարարությունները սպասարկում են միմյանց փոխկապակցված քաղաքական ուժերի շահերը:

 

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia