Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ» Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ» ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար


Ին­չո՞ւ փլուզ­վե­ցին հա­սա­րա­կու­թյան հույ­սե­րը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց մեջ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին կհաջողվի երկրի սոցիալտնտեսական կյանքում շատ արագ դրական փոփոխությունների հասնել, սակայն մեկուկես տարի անց պարզ է դառնում, որ բնակչության հույսերը չեն արդարացել, ավելին՝ դժգոհությունները գնալով խորանում են։

Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին։ Այս խնդիրն ունի խորքային բնույթ, և իշխանությունը, ի սկզբանե տեսնելով հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները, այնպիսի ծանրություն է վերցրել իր ուսերին, որը չի կարող տանել մի քանի պատճառներով։

Նոր կառավարության և խորհրդարանի ձևավորումից հետո բոլոր հնարավորությունները կային, որպեսզի դրանց կազմում ընդգրկվեին պրոֆեսիոնալներ, որոնք կարող էին գլուխ հանել իրենց ոլորտի խնդիրներից և դրանց լուծումներ տալ։

Սակայն ընտրվեց կադրային քաղաքականության այլ տարբերակ, և կադրերի ընտրության հարցում առաջնային պլանում դրվեց հեղափոխության իրականացմանը ներդրում ունենալու կամ, այլ կերպ ասած, «քայլելու» գործոնը։

Արդյունքում կառավարման բարձր օղակներում հայտնվեցին բազում ոչ պրոֆեսիոնալներ, որոնք անգամ գաղափար չունեն պետական կառավարման համակարգի մասին։ 

Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Փաշինյանը անձամբ է փորձում զբաղվել տարբեր ոլորտների հարցերով, իսկ այդ ընթացքում իր թիմի անդամների մեծամասնությունը մնում է ստվերում։

Մյուս կարևոր պատճառը, որ նոր իշխանությունները չկարողացան արդարացնել հասարակության հույսերը, այն է, որ նրանք չունեն հստակ ծրագիր և ռազմավարություն։

Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում առաջ քաշվեց «տնտեսական հեղափոխության» գաղափարը, սակայն կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ այդ ծրագիրը շարքային ծրագիր է, ինչպիսին ներկայացվել է տարբեր տարիներին։

Հասնելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմն այդպես էլ չգիտակցեցին, որ տնտեսության զարգացման համար պետք է բարենպաստ միջավայրի ձևավորում, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ 

Սակայն իշխանությունները այդպես էլ չկարողացան ձևավորել համապատասխան ներդրումային միջավայր, քանի որ իրենց կողմից տարվող քաղաքականությունն անկանխատեսելի է, իրենք չունեն քայլերի հաջորդականություն նախատեսող ռազմավարություն և շատ արագ կարող են որոշումները մեկը մյուսի հետևից փոխել։

Իսկ բիզնեսը կանխատեսելիություն է սիրում։

Իշխանություններին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նրանք կարծում էին, թե իրենց փորձը բավարար է, սակայն վարեցին իներցիոն արտաքին քաղաքականություն՝ առանց նախաձեռնողականության։ 

Իշխանությունների հիմնական նպատակը դարձավ ոչ թե գործընկերների հետ շահավետ փոխգործակցությունը, այլ իրենց իմիջը պահելը, այդ նպատակով էլ իրենք ավելի շատ խոսում են ոչ թե հարաբերությունների բովանդակության, այլ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվում բարձր պահել Հայաստանի ինքնիշխանությունը։

Սա է պատճառը, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում գրեթե առաջընթաց չկա, ավելին՝ առկա է խորը անվստահություն, ինչպես, օրինակ՝ առկա է հայ-ռուսական հարաբերություններում։

Հեղափոխականների անհաջողությունների մյուս կարևոր պատճառն այն է, որ նրանք այդպես էլ քայլեր չձեռնարկեցին հասարակությանը համախմբելու և բաժանարար գծերը վերացնելու ուղղությամբ, և արդյունքում շարունակվեց պայքարը հնի ու նորի, սևի ու սպիտակի միջև, իսկ հասարակության նման հատվածականությունը բերեց ատելության և թշնամանքի դոզայի ավելացմանը։

Եվ թշնամանքի աճի պայմաններում արդեն դժվար է խուսափել հիասթափությունների և դժգոհությունների կուտակումից։

Այսպիսով, ներկայիս իշխանության պաշտոնավարումը ցույց տվեց, որ կան լուրջ բացթողումներ, սակայն հարցն այն է, թե արդյոք Փաշինյանը և իր թիմը ունա՞կ են դասեր քաղել այդ սխալներից։ Ավելին, երբևէ կգիտակցե՞ն այդ սխալները, թե՞ կշարունակեն անսխալականության պատրանքի ու շղարշի տակ մնալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան