Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան


Իշ­խա­նու­թյու­նը դժվա­րին իրա­վի­ճա­կում է հայտն­վել. դիրքերի թուլացման ու վարկանիշի անկման «ուրվականը». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափով անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին, ընդգծել էր, որ կառավարությունը կողմնակից է հանքավայրի շահագործմանը: Ըստ վարչապետի, չկա հանքի շահագործումն արգելելու որևէ հիմնավորում, և խնդրի շուրջ ստեղծված իրավիճակում իրենք որոշակի ազդակներ ունեն, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի նվազեցման, ինչը կազդի վարկերի տոկոսների վրա:

Ուշագրավ է, որ վարչապետն այսպիսի հայտարարություններով է հանդես գալիս օրերս «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո: Սա հուշում է այն մասին, որ եթե կառավարությունը մտադիր էր հանքի շահագործման հարցի վերջնական լուծումը ինչքան հնարավոր է հետաձգել, ապա «Լիդիան» ընկերությունը պահանջել է կառավարությունից առանց ժամանակ կորցնելու վերջնականապես հստակեցնել դիրքորոշումը հանքի շահագործման հարցում և զգուշացրել, որ շահագործման արգելքի դեպքում իրենք դատական գործընթաց են սկսելու, որը հանգեցնելու է Հայաստանի միջազգային իմիջի նվազմանը՝ իր բացասական հետևանքներով հանդերձ:

Փաստորեն Ամուլսարի հարցում Փաշինյանը հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ նժարի մի կողմում դրված է Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը, որի անկումը ոչ միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար, այլև ուղիղ հարվածելու է նաև Փաշինյանի վարկանիշին, իսկ մյուս կողմում ջերմուկցիների և բնապահպանների դիմադրությունն է, որը դժվար է լինելու կոտրել առանց իշխանության նկատմամբ դժգոհություններ հարուցելու:

Եվ կառավարությունն ընտրել է հանքը շահագործելու դիրքորոշումը, որին հասնելու համար ջերմուկցիները պետք է տային իրենց համաձայնությունը՝ բացելով դեպի հանք տանող ճանապարհը:

Դրա համար էլ վարչապետը հանդես է եկել Ամուլսարի հանք տանող ճանապարհներն ապաշրջափակելու հորդորով: Սակայն, ինչպես երևում է ջերմուկցիների և բնապահպանների արձագանքից, նրանք մտադիր չեն զիջել իրենց դիրքերը:

Սա թերևս իշխանափոխությունից հետո առաջին կարևոր իրադարձությունն է, երբ հասարակության որոշակի մասը բացահայտ հակադրվում է վարչապետի հրապարակային կոչին: Եվ այստեղ հարց է ծագում՝ եթե ջերմուկցիները չեն բացում հանքի ճանապարհը, ապա այդ դեպքում ի՞նչ գործողությունների է գնալու կառավարությունը:

Կա մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկն այն է, որ կառավարությունը կփորձի գործի դնել ոստիկանական ուժերը և բացել հանք տանող ճանապարհը, որը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է բողոքի ալիքի ավելի ստվարացման:

Առավել ևս, որ այսօր բողոքի ակցիաներ են սկսվելու:

Մյուս տարբերակն այն է, որ կառավարությունը փորձի մի փոքր ևս ժամանակ շահել՝ մանավանդ, որ վարչապետը բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ՝ պարզելու մի շարք հարցերի պատասխաններ, և այդ ընթացքում նոսրացնել բողոքավորների շարքերը:

Կառավարության գործողությունների հաջորդ տարբերակն էլ այն է, որ հանդիպելով լուրջ դիմադրության՝ հետքայլ կատարի՝ փորձելով «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներին համոզել, որ չգնան դատարան՝ հանքի շահագործումը որոշակի ժամանակով հետաձգելու պայմանով:

Այս տարբերակներից յուրաքանչ յուրի դեպքում էլ կառավարությունը վարկանիշի կորուստ է ունենալու, սակայն դժվար է ասել, թե արդյոք վարչապետին կհաջողվի դուրս գալ նվազագույն կորուստներով: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան այն մասին, որ հանքը շահագործելու կառավարության որոշումը ճաքեր է առաջացնելու իշխանության ներսում, քանի որ իշխանական պատգամավորներից շատերը շարունակում են դեմ լինել հանքի շահագործմանը:

Եվ շատ հավանական է, որ տեղի ունեցող պրոցեսների արդյունքում Փաշինյանն աջակցություն ստանա միայն իրեն հավատարիմ փոքրաթիվ յուրայինների կողմից, ինչն անպատճառ հանգեցնելու է կառավարության դիրքերի թուլացման:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը