Բնակարան, ավտոմեքենա ու եկամուտ՝ աշխատավարձից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «HONDA EDIX» մակնիշի ավտոմեքենա:

Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 686 180 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Փոխառությունների, ինչպես նաև դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան:

Արամ Գրիգորյանը Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել հունիսին: Մինչ այդ՝ 2012-2016թթ., նա եղել է Բաթումիում (Աջարիայում, Իմերեթիայում, Գուրիայում) ՀՀ գլխավոր հյուպատոսը, իսկ 2016-2019թթ. ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության խորհրդականը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց Հայաստան-Հունաստան խաղից հետո 4 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից
website by Sargssyan