Մենք ունենք ՍԴ որոշում, որի արդյուքնում նախագահ Քոչարյանի բանտում գտնվելու ամեն ժամն ապօրինի է․ Վիկտոր Սողոմոնյան
ՀասարակությունՄեր պայքարը միշտ է արդար եղել, հիմա նաեւ ամրագրված է ՍԴ որոշումով։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ դատարանի առաջ նստացույց անողներին ուղղված խոսքում։
«Մենք ունենք որոշում, որի արդյուքնում նախագահ Քոչարյանի բանտում գտնվելու ամեն ժամը ապօրինի է։ Մինչ այդ էլ գիտեինք եւ ասում էինք, բայց հիմա այդ եղելությունն ամրագրված է ՍԴ որոշումով։ Չեմ կասկածում, որ հասնելու ենք մեր նպատակին եւ նախագահ Քոչարյանն ազատության մեջ է լինելու»,- ասաց նա։
Նշենք, որ այս պահին ցուցարարների կողքին են Լեւոն Քոչարյանը, Աղվան Հովսեփյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Շահնազարյանը, Արամ Հարությունյանը, Երվանդ Բոզոյանը եւ այլ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Շենգավիթի դատարանի շենքի առջև նստացույց են անում՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրելու պահանջով։