Առանց հասկանալու չի կարելի մեղադրել որևէ մեկին. մեկնաբանություններ՝ ծննդկանի մահվան դեպքի մասին
ՀասարակությունԱյսօր հայտնի դարձավ, որ Քննչական բաժնում քննություն է տարվում 2019 թվականի սեպտեմբերի 2-ին «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» ծննդկան Լուիզա Ավետիսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես ծննդկանների մահվան մյուս դեպքերում, այս դեպքում էլ հանրությունը բաժանվել է երկու մասի. ոմանք առանց հասկանալու փորձում են մեղադրանքներ հնչեցնել մահացած ծննդկանի բուժող բժշկի՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»-ի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանի հասցեին՝ անտեսելով անմեղության կանխավարկածը: Ավելին՝ շահարկել նաև երգչուհի Աննա Խաչատրյանի հայրը լինելու փաստը: Ոմանք էլ, դատելով Արմեն Խաչատրյանի հասցեին ֆեյսբուքում արված մեկնաբանություններից, շնորհակալ են իրենց և իրենց հարազատների կյանքերը փրկելու համար:
Սակայն, պարզ է մեկ բան՝ մինչև փորձաքննության արդյունքները չլինեն, ենթադրություններ անելն անհիմն է: Բացի այդ, հաշվի առնելով ծանր վիրահատության հանգամանքը՝ պետք է նկատել, որ դրան մասնակից են եղել նաև այլ բժիշկներ: Հետևաբար, առանց հիմնավորման մեղքը բարդել մեկի վրա՝ պարզապես ճիշտ չէ:
Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան գրառումներն առանց մեկնաբանության.