Վար­չա­պե­տը խու­սա­փում է պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա վերց­նել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։

Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը ԵՏՄ տարածքում դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ։

Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների, իր եկամտի աղբյուրից զրկվելու է 10-ից մինչև 15 հազար մարդ, իսկ պետբյուջեն կորցնելու է մոտ 150 մլն դոլարի չափ գումար։

Եվ եթե նշված մարդկանց թվին էլ գումարում ենք իշխանափոխությունից հետո համատարած կրճատումների ալիքի տակ ընկած քաղաքացիներին, ապա ստացվում է, որ հունվարից հետո մեր երկիրը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու՝ կապված գործազրկության տեմպերի կտրուկ աճի հետ։ 

Իրավիճակը մեղմելու ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում նույնիսկ հնարավոր է սոցիալական բունտ հասունանա։ Իջևանն ու Ջերմուկը՝ վկա:

Իրադրությունը պահանջում է կտրուկ քայլեր տնտեսությունն ակտիվացնելու և աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, սակայն կառավարությունը դեռևս դժվար է գնահատում (եթե ընդհանրապես գնահատում է) իրավիճակի ողջ լրջությունը, քանի որ տատանվում է վճռական որոշումներ ընդունելիս։

Կառավարության կրավորական կեցվածքը թերևս պայմանավորված է առաջին հերթին գործադիրի ղեկավարի դիրքորոշմամբ։ Փաշինյանը չի կարողանում հստակ որոշումներ ընդունել, փորձում է կարևոր հարցերում խուսափել իր վրա պատասխանատվություն վերցնելուց՝ ամեն ինչ անելով, որ հանկարծ իր կայացրած որոշումների արդյունքում չտուժի իր վարկանիշը։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ միտում է նկատվում, որ եթե վարչապետի կայացրած որոշումը հանդիպի քաղաքացիների դիմադրությանը և դժգոհությունների տեղիք տա, ապա վարչապետը փորձելու է այդ որոշման պատասխանատվությունը գցել այլոց վրա, ինչպես կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներում։

Իշխանամերձ լրատվականների տարածած տեղեկություններից պարզ է դառնում, որ եթե կառավարությանը չհաջողվի մարել հանքի շահագործման դեմ բողոքի ալիքի տարածումը, ապա մեղավորությունը բարդվելու է, օրինակ, Քննչական կոմիտեի, «Էլարդ» ընկերության, շրջակա միջավայրի նախարարության, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա, բայց ոչ երբեք «ժողովրդի սիրելի» վարչապետ Փաշինյանի, քանի որ նրա վարկանիշին մի փուշ անգամ չի կարող կպնել։ 

Թերևս վարչապետի այսպիսի դիրքորոշմամբ է պայմանավորված այն տեղեկատվական աժիոտաժը, թե կառավարության տարբեր ներկայացուցիչներ ազատման դիմումներ են գրում, իսկ որոշ ժամանակ անց վարչապետի հորդորով հետ են վերցնում իրենց դիմումները։ Անկեղծ՝ հավատալու է:

Ճիշտ է՝ վարչապետը լիովին իրավունք ունի լուրջ թերացումների համար անվստահություն հայտնել այս կամ այն պաշտոնյային, սակայն պրոբլեմների լուծումը պահանջում է, որ ինքն անձամբ իր վրա վերցնի պատասխանատվությունը, առանց երկմտելու անցնի վճռական քայլերի, որոնք թույլ կտան բարելավել տնտեսության վիճակը և մեղմել ահագնացող գործազրկության ազդեցությունը։

Վարչապետի համար առաջնայինը պետք է լինի պետության շահը, և ինչքան շատ նա «դողա» միայն իր վարկանիշի համար, ապա այն ավելի շուտ ու շատ կկորցնի, քան ենթադրվում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Լոնդոնը պատրաստ է դաշնակիցների հետ մասնակցել Թեհրանի դեմ ուղղված պատասխան քայլերին. Ջոնսոն Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի Մասիս քաղաքում 32-ամյա հարսը 5-րդ հարկի տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել. Վանեցյանի պատասխանը՝ Փաշինյանին Վանաձորում աղմկահարույց սպանության փորձի կասկածյալն ինքնակամ ներկայացել է իրավապահներին Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ ՀՀ կառավարությունն այսօր ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան Լինսի հիմնադրամը. Փաշինյան Փաշինյանի ելույթը՝ Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքին (տեսանյութ) Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. մեկ դիակ թողնելով հետ են շպրտվել. խոսնակ Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Լոս Անջելեսում Սեպտեմբերի 23-ը Ժեստերի լեզուների միջազգային օրն է Ամուսարի հարցում իմ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը․ Փաշինյան Այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է․ Փաշինյան Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր և ինչ-որ ժամանակ անցկացնի ՀՀ-ում․ Փաշինյան Այցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ
website by Sargssyan