Դատարանի մոտ գրանցված միջադեպով 3 քաղաքացի բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, 1-ը՝ հրավիրվել ոստիկանություն. Է. Ջանոյան
ОбществоՇենգավիթի դատարանի մոտ գրանցված միջադեպով երեք քաղաքացի բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, մեկ քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել: Քոչարյանի աջակիցներին, այդ թվում և Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն էլ վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։