Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


7 պատճառ, թե ինչու են կանայք լքում իրենց տղամարդականց

Lifestyle
Առավել մանրամասն ՝ այստեղ

Հեղինակավոր ամսագրերից մեկը 20-35 տարեկան գեղեցիկ սեռի 50 ներկայացուցիչների շրջանում հարցախույզ անցկացրեց ու փորձեց բացահայտել, թե ինչ պատճառներ կարող են նրանց ստիպել լքել տղամարդկանց ավելի վաղ, քան նրանք  այդ մասին կարող են գլխի ընկնել:

ՄանկամտությունԵթե դուք 25 տարեկան եք և ավելի, սակայն մինչև այժմ դեռ նախաճաշում եք մայրիկի պատրաստած նրբաբլիթներով ու ապրում եք նրա սենյակի հարևան սենյակում, ապա լրջորեն մտածելու ժամանակն է: Կանանց աշխատող, ինքնուրույն ու հասուն տղամարդ է պետք, այլ ոչ՝ մայրիկի ուրախությունն ու գանձը: Եվ եթե դուք մինչ այժմ չեք լքել հայրական տունը, հիանալի տղամարդու կերպար ստեղծելու կերպարը բավականին դժվարանում է: Ու այստեղ կապ չունի, որ դուք ֆիզիկապես շատ ուժեղ եք, կամ, ասենք, զուտ տղամարդկային մասնագիտություն ունեք:

Սեփական կենցաղի բացակայությունը կարող է թույլ սեռի կողմից ձեր նկատմամբ ուշադրության իսպառ բացակայության պատճառ հանդիսանալ: Բացի դրանից, մանկամտության կետի ներքո աղջիկները, տառապալից կկոցելով աչքերը, ներառել են նաև տեսախաղերի նկատմամբ անզուսպ սերը և ձեր բլուզների վրա սուպերհերոսների պատկերների առկայությունը, ինչպես նաև՝ անգամ ոչ բարդ որոշումներ ինքնուրույն կայացնելու անկարողությունը:

Չի ուզում հոգ տանել իր մասինԵրբ տղամարդը մի ամբողջ տարի չի կարողանում հասնել ատամնաբույժի մոտ, կամ շարունակ պատճառներ է փնտրում մարզադահլիճում մարզումը բաց թողնելու, կանանց դա նախազգուշացնում է, և նրանք մտածում են, որ, եթե իրենց զուգընկերն ի վիճակի չէ իր մասին հոգ տանել, ինչպե՞ս նրա վրա հույս դնել:

Սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը և սննդի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքն իրականում վանում են կանանց, և, եթե դուք չեք կարողանում հետևել ձեր կոշիկների ու մազերի մաքրությանը, կամ ձեզ համար կարևոր չէ, թե ինչ որակի մթերքներ եք ընտրում, ուրեմն ձեզ անհաջողություններ են սպասվում: Կանայք իրենց կողքին ուզում են տեսնել մարդու, ով բավականաչափ խելացի է՝ չիփսերով չսնվելու ու իր մարմինը խնամելու համար, հատկապես, երբ նրա կողքին կին կա:

Վատ սեքսՍա ամենատարածված պատասխանն է: Կանանց ճնշող մեծամասնությունն այս կետը սառնասրտորեն մտցրել են իրենց չարաբաստիկ ցուցակի մեջ, և դա տրամաբանական է: Ժամանակակից կանայք հրաժարվում են հաշտվել սեքսի մեջ դրսևորված դիլետանտության հետ: Անխոս, դաժան է, բայց և ազնիվ: Խնդիրը բարդանում է նրանով, որ դուք կարող եք և չկասկածել, որ բարձունքում չեք, քանի որ կանայք կարողանում են ձևացնել` երբեմն իրենք էլ չհասկանալով, թե ինչու:

Ամենազվարճալին այն է, որ քիչ ծանոթ տղամարդուն աղջիկներն այս մասին կարողանում են ասել, իսկ իրենց մշտական զուգընկերոջը, որ սեքսն իրենց հաճույք չի պատճառում՝ ոչ: Նրանց լքված տղամարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ինչու են իրենց լքել: Հենց այդ պատճառով էլ ահռելի քանակությամբ բաժանություններ են տեղի ունենում տղամարդկանց համար բացարձակապես անակնկալ ու անհասկանալի կերպով: Բանն այն է, որ կանայք պարզապես չեն ցանկանում վիրավորել տղամարդկանց ինքնասիրությունը, իսկ այդ տնքոցները սոսկ հիասթափության ծանր հոգոցներ են:

Դուք բազմոցային քննադատ եքՀարցված կանանցից մեկն այսպիսի մի բան ասաց` նա քննադատում էր ամեն ինչ ու բոլորին: Բոլորը վատն են, միայն ինքն է լավը… Դա անտանելի էր ու ահավոր նյարդայնացնում էր:

Իրականում վարքագծի այսպիսի դրսևորումը կանանց համար կարող է ահազանգ լինել: Երբ տղամարդն ինքնահաստատվելով ու սեփական բարդույթները խլացնելով` մեղադրում է բոլորին, ով հայտնվում է իր տեսադաշտում, սարսափելի հոգնեցնող ու ձանձրալի է: Մեղադրվելու ենթակա օբյեկտները կարող են ամենատարատեսակ լինել` սկսած կրկին պարտված ֆուտբոլային մարզչից՝ մինչև Բելգիայի արտաքին քաղաքականություն: Շատ հաճախ այդ թեմաները հետաքրքիր չեն լինում ձեր կողակիցներին, և, եթե դուք արդեն 10 րոպե, փրփուրը բերանն առած, ձեր սսկված զուգընկերուհուն ապացուցում եք, որ Թրամփն ամեն ինչ սխալ է անում, ապա նա հավանաբար կհեռանա շուտով, իսկ դուք չեք էլ նկատի:

Չի ուրախանում իմ հաջողություններով– Ինձ բարձրացրել են պաշտոնական սանդղակով, իսկ նա չկա: Սրանից էլ ամեն բան սկսվեց,- այսպես, ծանր հոգոց հանելով, իր պատմությունը սկսեց հարցված աղջիկներից մեկը:

Պատմության ավարտը լիովին կանխատեսելի էր. Զույգը բաժանվեց: Բաժանության պատճառը պարզ է, սակայն մեր ժամանակներում, երբ կանայք ավելի բարձր ու նշանակալից պաշտոններ են զբաղեցնում, բոլորովին էլ վերջինը չէ ցուցակում: Իսկապես, ինչը կարող է ավելի ցավոտ հարվածել տղամարդու ինքնասիրությանը, եթե ձեր ընտրյալն արդեն մեծ ղեկավար է, իսկ դուք՝ դեռևս համեստ աշխատակից: Անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողություններով, անգամ, եթե նա մտերիմ է, բարդ խնդիր է, սակայն այդ բարդության մեջ թաքնված է ավելորդ անգամ ձեր ընկերուհու նկատմամբ տածած զգացմունքները ստուգելու եղանակը:

Եթե ստացվեց, ուրեմն նրա նոր նշանակումը ձեր սիրո համար խոչընդոտ չէ: Բացի դրանից, ուրիշի պաշտոնական աճը կարող է հիանալի խթան լինել, բայց միայն այն դեպքում, եթե ընկերուհու աճն ընդունում եք՝ որպես առաջ շարժվելու պատճառ, այլ ոչ թե՝ կամակոր կերպով խանդում եք նրա աշխատանքային գրքույկի մեջ առկա գրառումներին: Բարձր դիրք զբաղեցնող կնոջ կողքին լինելը լրիվ իրատեսական խնդիր է ինքնատիրապետում ունեցող տղամարդկանց համար:

Չի ուզում ամուսնանալԱյս թեման կանանց համար ամենազգայուններից է, և սրա մասին նրանք անհամարձակ, գրեթե սրբազան սարսափով են խոսում: Եվ իրոք, հանդիպում եք վաղուց, իսկ խորանի մոտ ոչ ոք չի հրավիրում: Դրական հարաբերություններ ունեցող, սակայն մատին փայլող ադամանդով մատանի չունեցող աղջիկները հենց այսպես են մտածում: Կանանց մոտ սպասման ռեժիմը կարող է տարբեր տևողություն ունենալ, սակայն այն նույն ավարտն է ունենում: Հոգնելով առաջարկության սպասելուց` նրանք հեռանում են` իրենց հետևից շրխկացնելով դուռը:

Սովորաբար բաժանմանը նախորդում է սրտակեղեք երկխոսություն: Ժամանակակից կանայք սովորել են հեշտությամբ չհանձնվել ու ուզում են պարզել, թե ինչու իրենք դեռևս հարսանեկան տորթը չեն կտրել: Չէ՞ որ կյանքի լավագույն տարիներն են նրա կողքին անցկացրել, սպասել են, հույս ունեցել, ու հիմա ոչինչ չկա: Եվ եթե դուք չեք զգում, որ համատեղ ապագան հնարավոր տարբերակ է, ավելի լավ է ավարտել այդ հարաբերությունները` ոչ մեկի զուր հույսեր չտալով:

Անհասկանալի հումորի զգացում ունիԿանանց համար տղամարդու` հումորի զգացում ունենալը պարտադիր պայման է: Պարզ ասած, եթե դուք ցանկանում եք նվաճել կնոջ սիրտը, քիչ է լավ տեսք ունենալը: Անհրաժեշտ է նաև նրան ծիծաղեցնել կարողանալ: Եվ լավ կլինի, եթե դա ձեր սանրվածքով կամ պիջակի գույնով չանեք: Կանայք ասում են, որ իրենք կատակասեր տղամարդկանց են սիրում, այլ ոչ՝ ծաղրածուներին:

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք կարող են հարաբերությունները խզելու մասին որոշում կայացնել, եթե ձեր հումորը թույլատրելի միջին մակարդակից ցածր է: Լպիրշների ու նույնպիսի հումորներ գերադասողների հեռախոսահամարներն անմիջապես անհետանում են աղջիկների հեռախոսներից, որովհետև ավելի մեծ տանջանք, քան այդ տրագիկոմեդիայում մասնակցություն ունենալն է, չկա: Իրենք` կանայք, չեն ձգտում դառնալ հումորի ժանրի արքաներ, սակայն հաճույքով հանդես են գալիս՝ որպես մրցավարներ: Ուշադիր հետևեք ձեր հումորներին կնոջ արձագանքին, և, եթե դուք վաղուց ծիծաղի ձայն չեք լսել, ուրեմն նա իր մտքում արդեն որոշումը կայացրել է:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal