Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է առանց հիվանդությունների երկար կյանք ապրել, պիտի հիշի, որ առողջությունը՝ անգին պարգև է, որի մասին անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել:
Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է մաքրել գլխուղեղի անոթները՝ պարզ միջոցների օգնությամբ:
Գլխուղեղի անոթների մաքրում՝ ընկույզի, մանդարինի և չամիչի օգնությամբ
Նախ և առաջ, ամեն ինչ պետք է համակարգային անել, երկար ժամանակ: Ամեն առավոտ պետք է ուտել 1 հատ մանդարին, փոքր պտղունձ չամիչ և 3 հատ ընկույզ: Հենց այս հերթականությամբ: Խառնել պետք չէ: Անհրաժեշտ է ուտել նշված քանակությամբ:
Ընկույզն ուտելուց հետո 30 րոպե չի կարելի ոչինչ խմել կամ ուտել: Իսկ կես ժամ անց կարելի է խմել 1 բաժակ ջուր և նախաճաշել:
Այսպիսի բուժումը պետք է շարունակել առնվազն 3-6 ամիս:
Գլխուղեղի անոթների մաքրում՝ սխտորի օգնությամբ
Վերցրեք 1 գլուխ սխտոր. ճզմեք այն, 1 բաժակ ոչ ռաֆինացված ձեթ լցրեք: Դրեք սառնարանի ներքևի մասում:
Հաջորդ օրը քամեք կիտրոնի հյութ:
Ընդունել պետք է հետևյալ կերպ. 1թ.գ. կիտրոնի հյութը խառնել 1թ.գ. սխտորի թուրմի հետ: Օգտագործել օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Բուժման կուրսը կազմում է 1-3 ամիս:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։